Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն 28.09.2015
Սեպտեմբերի 28-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզում վերջին մեկ շաբաթում կատարված աշխատանքները:
Գործազրկության նվազեցման նպատակով 28.09.2015
Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ զբաղվածության ոլորտում իրականացվող պետական ծրագրերի ներկայացման նպատակով մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիպում-քննարկում էր կազմակերպվել Գուգարքի տարածրջանի համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստը վարում էր փոխմարզպետ Արսեն Դարբինյանը:

«Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» 24.09.2015
Սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան պետական պատկերասրահում բացվեց հայկական դրամին նվիրված ուշագրավ ցուցահանդես: Հայկական դրամի պատմությունը անմիջական աղերսներ ունի հայոց պատմական կարևորագույն անցքերի և իրադարձությունների, անձերի հետ:

Սեպտեմբերի 21-23-ը Ֆրանսիայի Հանրապետության Պրովանս Ալպեր Լազուրե Ափ ռեգիոնալ խորհրդի նախագահի 1-ին տեղակալ պարոն Պատրիկ Ալլմանդի ղեկավարած պատվիրակությունը Լոռու մարզում էր՝ Ալավերդի քաղաքում տուրիզմի գրասենյակի բացման արարողությանը մասնակցելու և Լոռու մարզի հետ համագործակցության նոր համաձայնագիր կնքելու նպատակով:

Հանդիսություններ՝ նվիրված Անկախության տոնին 22.09.2015
Ինչպես ամենուր, ՀՀ անկախության 24-րդ տարելիցը արժանվույնս նշվեց նաև Լոռու մարզում: Հատկապես տարածաշրջանային քաղաքներում՝ Ստեփանավանում, Սպիտակում, Ալավերդում, խոշոր համայնքներում և այլուր տոնը նշավորվեց բազմապիսի միջոցառումներով՝ թեմատիկ ու գրքային ցուցահանդեսներով, ռազմահայրենասիրական միջոցառումներով, թատերական բեմադրություններով, քայլարշավներով, համերգային ծրագրերով:

Այսօր ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հյուրընկալեց Ֆրանսիայի Հանրապետության Պրովանս Ալպեր Լազուրե Ափ (PACA) մարզի ռեգիոնալ խորհրդի պատվիրակությանը, որը ղեկավարում էր խորհրդի նախագահի առաջին տեղակալ Պատրիկ Ալմանդը: Հյուրերին ուղեկցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: