Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը «Ֆորտունա» հեռուստաընկերության հիմնադրման 25 և որպես մարզային հեռուստաընկերություն՝ գործունեության 5-րդ հոբելյանական տարեդարձների առթի

20.07.2016

«Ֆորտունա» հեռուստաընկերության հարգելի աշխատակիցներ

Այսօր հեռուստաընկերությունը նշում է հիմնադրման 25 և որպես մարզային հեռուստաընկություն՝ գործունեության 5-րդ հոբելյանական տարեդարձները, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ ձեզ:

 Արդեն 25 տարի շարունակ ու առավելապես վերջին 5 տարիների ընթացքում հեռուստաընկերությունն իր ամենօրյա հետևողական աշխատանքով մարզի բնակչությանը օպերատիվ կերպով հաղորդակից է դարձնում մարզային անցուդարձին, պարբերաբար անդրադառնում համայնքներում առկա խնդիրներին, մշակութային և հոգևոր արժեքներին, հասարակական ու քաղաքական թեմաներ արծարծում՝ մշտապես ջանալով կատարելագործվել, եթերը հագեցնել նորանոր մտահղացումներով, ուսանելի ու հետաքրքիր հաղորդաշարերով: Ողջունելի է, երբ եթերը տարեցտարի հարստանում է սեփական արդադրության հաղորդումներով, որոնք ևս կարևոր դեր ու նշանակություն ունեն հասարակական կարծիքի ձևավորման գործում: Հեռուստաընկերության եթերում կարելի է ծանոթանալ նաև հանրապետական, տարածաշրջանային ու միջազգային նորություններին:

 «Ֆորտունան» այս կարճ ժամանակահատվածում կարողացել է դառնալ Լոռու մարզի հանրության լավագույն բարեկամը, որը ցանկացած բնակչի կողքին է բոլոր իրավիճակներում:

Կրկին շնորհավորելով տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ ձեզ աշխատանքային և ստեղծագործական նոր եռանդ ու ձեռքբերումներ, անձնական կյանքում՝ առողջություն և բարեկեցություն:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27