Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագիրը հնարավոր աղետների դեպքում աջակցություն կցուցաբերի Լոռու մարզին

21.07.2016

Հուլիսի 21-ին մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանի, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների, Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանի, պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանի հանդիպումը ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի (ՊՀԾ)-ի ներկայացուցիչների հետ՝ ի դեմս Հայաստանյան ներկայացուցիչ, ծրագրերի համակարգող, արտակարգ պատրաստվածության և արձագանքման սպա Յիեն Աջեմյանի:

Վերջինս շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և ներկայացնելով այցելության նպատակը՝ տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի ՊՀԾ-ն նպատակ ունի աջակցել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին հնարավոր արտակարգ իրավիճակներում և նշեց, որ իրենց կողմից առաջարկվող աջակցության հիմնական տարբերակները՝ հումանիտար օգնության (սննդային և ոչ սննդային) տրամադրումն է, բարդ իրավիճակներում կոմունիկացիաների և բեռնափոխադրումների անխափան ապահովումը:

-Նմանատիպ հանդիպումների ընթացքում սովորաբար մեր աշխատանքները  մենք պլանավորում ենք վատագույն իրավիճակների համար, նաև հուսալով, որ առիթ չենք ունենա դրանք իրագործելու,-ասաց Յիեն Աջեմյանը: Նա  առաջարկեց շուրջ մեկ ամսվա ընթացքում իրականացնել կարիքների գնահատում և իրենց ներկայացնել մարզի առաջնահերթությունները՝ առաջիկայում գործակցություն սկսելու նպատակով:

-Ձեր կողմից ներկայացվելիք այն առաջնահերթ խնդիրները, որոնք այս ծրագրի շրջանակներում հնարավոր չի լինի լուծել, կներկայացվեն ՄԱԿ-ի այլ ծրագրերին,-նշեց բանախոսը:

Արսեն Դարբինյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով այցելության և համագործակցության առաջարկ հնչեցնելու համար՝ պատրաստակամություն հայտնեց տրամադրել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Նա նշեց, որ հնարավոր աղետներին դիմակայելու հարցում մարզը բավականին բարձր պատրաստականություն ու անհրաժեշտ ռեսուրսներ ունի, սակայն կան նաև խնդիրներ, բնականաբար՝ նաև աջակցության կարիք:

Յիեն Աջեմյանը առհասարակ բարձր գնահատեց հանրապետությունում աղետներին դիմակայման բավականին զարգացած համակարգը.

-Մեր նապատակն է, որպեսզի մարզերում առկա ռեսուրսները համակարգելով՝ հաղթահարենք անցանկալի իրավիճակները,-ասաց նա:

Հ. Անտոնյանն իր խոսքում նշեց, որ մարզում առկա են գրեթե բոլոր աղետների  ռիսկերը, ուստի համագործակցության առաջարկը բավականին պահանջված գնահատեց՝ հույս հայտնելով, որ ճիշտ և ուղղորդված աշխատանքն անպայման կտա ցանկալի արդյունք:

Փրկարարական վարչության պետը ծրագրի ներկայացուցիչներին առաջարկեց այցելել նաև մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն՝ առկա ռեսուրսներին  տեղում ծանոթանալու նպատակով, որին հյուրերը սիրով համաձայնեցին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27