Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հաշվետվությամբ հանդես եկավ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենը 17.02.2016
Լոռու մարզպետի հանձնարարությամբ տարեկան ամփոփիչ հաշվետվություններով հանդես են գալիս նաև մարզի բժշկական կենտրոնների տնօրենները:
Անցկացվեց զորակոչային հանձնաժողովի նիստ 17.02.2016
Փետրվարի 17-ին Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվեց Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մասնակցում էին մարզի տարածաշրջանների զինվորական կոմիսարները, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ:

Վաստակին արժանի գնահատական 15.02.2016
Նախորդ տարվա ընթացքում Լոռու մարզում արձանագրված մարզական և մշակութային ձեռքբերումներն առավել քան ակնառու էին, ու այդ հարցում իր մեծ դերակատարությունն ունեցավ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժինը:
Համայնքի ղեկավարի և ավագանու արտահերթ ընտրություններ 15.02.2016
Փետրվարի 14-ին տեղի ունեցավ Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ, որին մասնակցեցին համայնքների խոշորացման արդյունքում մեկ՝ Թումանյանի համայնքում միավորված Թումանյանի քաղաքային, Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ, Աթան գյուղական համայնքների բնակիչները:

Քննարկում հողերի օտարման և տարաբնակեցման խնդիրների վերաբերյալ 12.02.2016
«Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի» իրականացման նպատակով նշյալ ճանապարհահատվածում գտնվող հողերի օտարման և տարաբնակեցման խնդիրների վերաբերյալ փետրվարի 12-ին քննարկում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանում: Ծրագիրն, ինչպես հայտնի է, իրականացվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Տրանսպորտի ԾԻԳ-ի կողմից՝ Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի համաֆինանսավորմամբ:
Մեկնարկեց վարձատրվող հասարակական աշխատանքների փորձնական ծրագրի նոր փուլը 12.02.2016
Տարիներ առաջ գործազուրկների համար գոնե ժամանակավոր զբաղվածություն ապահովելու, նրանց սոցիալական վիճակը որոշակիորեն բարելավելու, ինչպես նաև համայնքներում հրատապ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հանրապետության մի շարք մարզերում, այդ թվում և Լոռու մարզում, պետական ֆինանսավորմամբ իրականացվում էին վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրեր: Շուրջ 5 տարվա ընդմիջումից հետո 2016թ. զբաղվածության ամենամյա պետական ծրագրի շրջանակներում ներդրվել է Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագիր: