Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Անցկացվեց զորակոչային հանձնաժողովի նիստ 25.10.2016
Հոկտեմբերի 25-ին Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվեց Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մասնակցում էին մարզի տարածաշրջանների զինվորական կոմիսարները, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ:

Հայաստանում քարտեզագրվել է ավելի քան 200 կառույցների տվյալներ ընդգրկող շտեմարան ու տվյալների բազա 25.10.2016
Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը շուրջ 17 տարի ծառայություններ է մատուցում 3-18 տարեկան՝ կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաներին: Գուծունեության ընթացքում կենտրոնը ծառայություններ է մատուցել ավելի քան 4500 երեխայի և ապաստանել ճգնաժամի իրավիճակում գտնվող ավելի քան 2000 երեխայի:
Աշխատանքային խորհրդակցություն 24.10.2016
Հոկտեմբերի 24-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Ճանաչողական այցով Լոռու մարզում էր Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը 21.10.2016
Հոկտեմբերի 20-ին երկօրյա ճանաչողական այցով Լոռու մարզում էր Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էռլուն, տիկնոջ՝ Չժան Ինմեյի հետ:Նրանց ուղեկցում էին դեսպանատան տնտեսական և առևտրային համագործակցության հարցերով խորհրդատու Վան Խունլյանը, դեսպանատան առաջին քարտուղար Վան Շուցզյանը, դեսպանի օգնական Ցզո Սյանը:

«Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսին Լոռու մարզը ներակայացել է յուրօրինակ տաղավարով 20.10.2016
Հոկտեմբերի 21-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի է ունեցել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացումը, որի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին և հյուրերին ցուցադրել բարձրորակ գյուղատնտեսական և պարենային ապրանքի տեսականին:

Մարզպետն ընդունեց մարզի գյուղական համայնքների նորընտիր ղեկավարներին 19.10.2016
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր մարզպետարանում հյուընկալեց մարզի գյուղական համայնքների նորընտիր ղեկավարներին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալներ Արսեն Դարբինյանը, Հովհաննես Թադևոսյանը, Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը, մարզպետարանի աշխատակիցներ: