Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային քննարկում

19.07.2017

 SRP Schneider&Partner գերմանական կազմակերպությունը խորհրդատվական ծառայություններ է մատուցում Համայնքային Ենթակառուցվածքի Ծրագիր (ՀԵԾ) II, փուլ 3-ի ներքո: Ծառայությունների շրջանակը ներառում է Վանաձորի օղակաձև սնուցման համակարգի բացակայող հատվածվերի, թիվ 8 ճնշումային գոտու, ինչպես նաև Ամրակից, Ձորագուղ, Հոբարձի, Լեռնապատ, Վարդաբլուր, Անտառամուտ, Գուգարք, Կուրթան և  Վահագնի համայնքների ջրամատակարարման ցանցերի նախագծումը, հեղինակային և տեխնիկական հսկողությունը:

Ներկայում ընկերությունը պատրաստում է նախագծանախահաշվային փաստաթղթերը: Լոռու մարզպետարանի աջակցությամբ ս.թ. հուլիսի 25-ին, ժ.11:00-ին՝ Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կկազմակեպվի նախագծի տեխնիկական, սոցիալական, բնապահպանական ասպեկտների, ինչպես նաև նախնական ժամանակացույցերի հանրային քննարկում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:18:13