Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն 27.02.2017
Փետրվարի 27-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Մարզի ղեկավարը նախ և առաջ անդրադարձավ իր կողմից ներկայացվելիք ամենամյա հաշվետվության, ինչպես նաև Կանանց միջազգային օրվա հետ կապված կազմակերպչական մի շարք հարցերի:
Ի գիտություն 24.02.2017
Փետրվարի 28-ին, ժամը 11.00-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անց կկացվի Լոռու մարզի խորհրդի նիստը: Օրակարգում՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2016 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությունը: (Զեկուցող` ՀՀ Լոռու մարզպետ Ա.Նալբանդյան)

Լոռու մարզպետարանի հյուրերն էին Կաթնաջրի միջնակարգ դպրոցի աշակերտները 24.02.2017
Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ մարզի հանրակրթական դպրոցների աշակերտները պարբերաբար կայցելեն մարզպետարան՝ վերջինիս կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությանը ծանոթանալու նպատակով:

«Իմ Թումանյանը». մարզի ղեկավարը գրքեր նվիրեց պատանիներին ու աղջիկներին 22.02.2017
Վանաձորի Ստ. Զորյանի տուն-թանգարանի հյուրընկալ հարկի տակ ավանդաբար նշվող տոներից է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը, որը վերիջին տարիներին արժևորվում է նաև որպես Գիրք նվիրելու օր: Այս անգամ կազմակերպված միջոցառումը կրում էր «Իմ Թումանյանը» խորագիրը և նվիրված էր մեծն լոռեցու ծննդյան 148-ամյակին ու Մայրենի լեզվի օրվան:

Առավել տեսանելի և թափանցիկ աշխատելաոճ. Հողաշինության և հողօգտագործման բաժին 20.02.2017
Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ «Ֆորտունա» մարզային հեռուստաընկեության հետ համագործակցությամբ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն առավել տեսանելի և թափանցիկ դարձնելու նպատակով շարունակում է հեռուստառեպորտաժների շարքը:

Լոռու մարզպետարանում էին դարպասցի դպրոցականները 17.02.2017
Այսօր Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ Դարպասի միջնակարգ դպրոցի 8-12-րդ դասարանների 16 աշակերտներ տնօրենի և ուսուցչի ուղեկցությամբ այցելեցին Լոռու մարզպետարան՝ վերջինիս կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությանը ծանոթանալու նպատակով: