Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ավարտվեց «Լոռու մարզպետի գավաթ- 2017» ֆուտզալի առաջնությունը 29.05.2017
Առաջնության հաղթող ճանաչվեց Լոռու մարզպետարանի թիմը, երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրեց Ալավերդու թիմը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց ՎՊՀ-ի թիմը: Լոռու մարզպետը շնորհավորեց հաղթող թիմերին և առաջնության բոլոր մասնակիցներին: Հաղթողները պարգևատրվեցին գավաթներով մեդալներով և Լոռու մարզպետի կողմից դրամական պարգևներով:
Անցկացվեց Լոռու մարզխորհրդի հերթական նիստը 29.05.2017
Մայիսի 29-ին Լոռու մարզխորհրդի հերթական նիստն անցկացվեց Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում: Նիստը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նիստին ներկա էր նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կոչը Լոռու մարզի բնակիչներին 26.05.2017
Լոռու մարզի հարգարժան բնակիչներ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին, ժամը 9.30-ից մեկնարկում է համապետական շաբաթօրյակը:
Մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակի կոնտակտային հեռախոսահամարները 26.05.2017
Ս.թ. Մայիսի 27-ի «Մաքուր Հայաստան» hամապետական միջոցառման շրջանակներում այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն ընտանիքներով, ընկերներով, կոլեկտիվներով մասնակցել համապետական շաբաթօրյակին, պարզել, թե որ իրենց բնակության վայրում որտեղ կարող են ներգրավել աշխատանքներում, կարող են զանգահարել Լոռու մարզպետարան՝ (0322) 4-35-33 հեռախոսահամարով:

Անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստ 25.05.2017
Մայիսի 24-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը:

Արամ Ռևազյանը պարգևատրվեց շնորհակալագրով 25.05.2017
Լոռու մարզում վերջին տարիներին ակնհայտորեն ակտիվացել է մշակութային կյանքը, իսկ լոռեցի մարզիկները բարձր նվաճումների են հասնում ոչ միայն հանրապետական այլև միջազգային մրցահարթակներում: Դրանցում, անշուշտ, կա մարզիչների ու ոլորտների համակարգողների ծանրակշիռ ավանդը: