Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարի հյուրերն էին Լեռնանցքի դպրոցականները

19.02.2018

 Այսօր Լոռու մարզպետարանում հյուրընկալվել էին Լեռնանցքի միջնակարգ դպրոցի 9-12-րդ դասարանի աշակերտները՝ տնօրենի և դասղեկի ուղեկցությամբ: Նրանք ծանոթացան մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություննների, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքներին, որից հետո մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը դպրոցականներին ծանոթացրեց մարզպետարանի ընդհանուր կառուցվածքին, ստորաբաժանումների գործառույթներին, իրականացվող ծրագրերին:
Նրանց իր աշխատասենյակում հյուրընկալեց նաև մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ջերմ և մտերմիկ զրույցի ընթացքում երեխաները մարզի ղեկավարին պատմեցին իրենց նպատակների ու ապագային ծրագրերի մասին: Մարզի ղեկավարը երեխաներին ներկայացրեց իր աշխատանքի բնույթը, խոսեց մարզի զարգացման ծրագրերից: Դպրոցականները նախորդ տարի նոյեմբերին դարձել են «Հայ ասպետ» հեռուստանախագծի հաղթողներ, ինչի կապակցությամբ մարզպետը շնորհավորեց և շնորհակալագրեր հանձնեց դպրոցի տնօրենին, ուսուցչուհուն և աշակերտներին: Ա. Նալբանդյանը երեխաներին հորդորեց լավ սովորել և մշտապես բարձր պահել մարզի և հայրենիքի պատիվը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-19 11:37:32