Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն իր գոհունակությունը հայտնեց Մեծ Պարնի համայնքում 2017թ. կատարված աշխատանքների համար

23.02.2018

 Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարությամբ արդեն մի քանի տարի շարունակ մարզի համայնքների ղեկավարները ևս պաշտոնատար անձանց, քաղհասարակության ներկայացուցիչների և համայնքի բնակիչների առջև հանդես են գալիս տարեկան հաշվետվություններով:
Փետրվարի 21-ին 2017թ. կատարված աշխատանքները և նախորդ տարիների հետ համեմատական ցուցանիշեր ներկայացրեց Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանը: Հաշվետվությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը, բանաստեղծ, ծնունդով մեծ պարնեցի Ռազմիկ Դավոյանը, հիմնադրամների, միջազգային կառույցների, քաղհասարակության ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ անձինք:
Հաշվետվությանը զուգահեռ ներկայացվեց նաև կատարված աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմ:
Համայնքի ղեկավարը նշեց, որ հաշվետու տարում համայնքում մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվել: Գիշերային լուսավորության արդիականացման գործում համայնքին աջակցել է ԱԺ պատգամավոր Ա. Համբարձումյանը, գյուղի զարգացման ծրագրի շրջանակներում կառուցվել է 3 խմոց: 2017թ. «Վանքաձոր» կոոպերատիվին տրամադրվել է տարածք, որը վերանորոգվել է և առաջիկայում կծառայի՝ որպես կտավատի յուղի արտադրության արտադրամաս, կառուցվել է նաև կաթի վերամշակման արտադրամաս: Համայնքը 2017թ.-ին ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի աջակցությամբ ձեռնամուխ է եղել բրիկետի՝ որպես վառելանյութի արտադրությանը: Համայնքի ղեկավարը խոսեց նաև 2018թ.-ի անելիքներից ու ծրագրերից:
Արտադրամասերի հնարավորություններին մարզի ղեկավարը նաև տեղում ծանոթացավ:
Ամփոփելով հաշվետվությունը՝ մարզպետ Ա. Նալբանդյանն իր գոհունակությունn արտահայտեց և շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին ակտիվ աշխատանքի ու նախաձեռնողականության համար: Նա կարևորեց հատկապես տարբեր դոնոր կազմակերպությունների, հասարակական և միջազգային կառույցների հետ աշխատանքը, ներդրումների ներգրավումը: Հաշվետվության ավարտին համայնքապետը խորհրդանշական շնորհակալագրեր հանձնեց մարզի ղեկավարին, ինչպես նաև Մեծ Պարնի համայնքի բարեկամներին ու նրանց, ովքեր մշտապես պարնեցու կողքին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38