Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հուլիսի 21-ին մարզի ղեկավարը հրատապ խորհրդակցություն էր հրավիրել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, մարզպետարանի քաղաքաշինության վարչության, Վանաձորի քաղաքապետարանի պատասխանատուների, «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Վանաձորի ներհամայնքային ճանապարհաշինական աշխատանքների հետագա ընթացքի քննարկման նպատակով:

Շնորհավորագիր՝ Սարիբեկ Մոսինյանին 21.07.2017
Ուժային վարժություններում համաշխարհային ռեկորդներ սահմանած և ձյուդո մարզաձևում տարբեր մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցրած, Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի աշակերտ Սարիբեկ Մոսինյանին հուլիսի 21-ին ընդունեց և մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից հերթական անգամ շնորհավորագիր և դրամական պարգև հանձնեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Նա մարզի ղեկավարի և իր անունից շնորհավորեց փոքրիկ հրաշամանուկին ձեռքբերումների կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ, նաև հորդորեց լավ սովորել:

«Վարդատոն»-ը Գյուլագարակ համայնքի «Հեքիաթ» հանգստի գոտու տարածքում 21.07.2017
«Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում հուլիսի 21-ին Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի «Հեքիաթ» հանգստի գոտու տարածքում Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի աշխատակազմի ջանքերով՝ ի դեմս բաժնի պետ Արամ Ռևազյանի, կազմակերպվել էր հայկական ավանդույթներին և ծիսակատարություններին նվիրված «Վարդավառ» հանդիսությունը:

«Լույս» հիմնադրամը, համագործակցելով Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի հետ, Հայաստանում հյուրընկալում է «ՄՏԻ (MIT) գիտության և տեխնոլոգիայի միջազգային նախաձեռնություններ» ծրագիրը` կապեր հաստատելով աշխարհի գերազանցության կենտրոնների և Հայաստանի կրթական առաջատար հաստատությունների միջև: Հայաստանում արդեն երրորդ անգամ իրականացվեց «Գլոբալ ուսումնական լաբորատորիաներ» (Global Teaching Labs) ձևաչափով դասընթացը: «Գլոբալ ուսումնական լաբորատորիան» ուսուցման և դասավանդման նոր եղանակ է, որը ոգեշնչել է աշակերտների և ուսուցիչների ամբողջ աշխարհից:

Ներկայացվեցին մարզի թվով 5 համայնքներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները 20.07.2017
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի և «Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից «ԱՐԱՄԱԶԴ. Համայնքի համար, համայնքի հետ» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Արևածագ, Կողես, Մղարթ, Կարմիր Աղեկ, Ծաթեր գյուղական համայնքներում իրականացվել է բյուջետային գործընթացների ուսումնասիրություն: Գնահատման արդյունքերի ներկայացման նպատակով հուլիսի 20-ին Լոռու մարզպետարանում քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին մարզպետարանի պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ: