Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվությամբ հանդես եկավ Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը

Հաշվետվությամբ հանդես եկավ Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը 24.01.2018

Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները շարունակվում են, և 2017թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը (http://lori.mtad.am/files/docs/30375.pdf): Հաշվետվությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:

Ի գիտություն մարզի բնակիչների 24.01.2018

Ղուրսալի և Նոր Խաչակապ համայնքների վարչական տարածքում նախատեսվում է իրականացնել նոր սանիտարական աղբավայրի կառուցման ծրագիր: Հնարավոր է, որ աղբավայրի տարածքում մասամբ ընդգրկվեն նաև Վանաձորի հաստոցաշինական գործարանի և Պոլիտեխնիկական իստիտուտի կողմից այգեգործական նպատակով հատկացված տարածքները:

Ներկայացվեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության հաշվետվությունը

Ներկայացվեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության հաշվետվությունը 23.01.2018

Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները շարունակվում են, և հունվարի 23-ին 2017թ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունը:

Ներկայացվեց մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի հաշվետվությունը

Ներկայացվեց մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի հաշվետվությունը 22.01.2018

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ներքին աուդիտի բաժնի կողմից 2017թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկուցմամբ այսօր հանդես եկավ նաև բաժնի պետ Լևոն Բերոյանը: Հաշվետվությանը ներկա էին էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, օգնական Արման Սարգսյանը:

Կկառուցվեն տարածաշրջանում ամենահզոր ճոպանուղին, ձմեռային սահուղիներ և հանգստի գոտիներ 22.01.2018

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից մարզի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մարզի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության գլխավոր և առանցքային թեման մարզի համար կարևորագույն ներդումային ծրագրի մասին իրազեկումն էր: Մարզի ղեկավարը հայտնեց, որ կանադացի մասնագետների կողմից Մայմեխի ստորոտում, Շահումյան համայնքի վարչական տարածքում կկառուցվի տարածաշրջանում ամենահզոր ճոպանուղին:

Լոռու մարզպետ.  «Միասնական ջանքերով տեղական ինքնակառավարման մակարդակն առավել բարձր հարթություն ենք տեղափոխելու»

Լոռու մարզպետ. «Միասնական ջանքերով տեղական ինքնակառավարման մակարդակն առավել բարձր հարթություն ենք տեղափոխելու» 19.01.2018

Հունվարի 17-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խորհրդակցություն անցկացրեց Թումանյանի, Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանների խոշորացված և Վանաձորի ու Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Հովհաննես Թադևոսյանը և Տիգրան Բադոյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 17:24:35