Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օծվեց Արդվու Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի դամբարան-մատուռին կից զանգակատան խաչը

03.08.2018

Օգոստոսի 2-ին Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ, օծվեց և տեղադրվեց Թումանյանի տարածաշրջանի Արդվի համայնքի Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի դամբարան-մատուռին կից վերակառուցված զանգակատան խաչը:
Սուրբ Հայրապետի շիրիմը դարեր շարունակ ուխտագնացության և հոգեկան հաղորդության սրբազան վայր է եղել: Դարերից մեզ հասած այս պատմական զորավոր վայրը խիստ խնամքի, փլուզումից փրկելու և բարեկարգման կարիք ուներ:
Սեպուհ Սրբազանի դիմում-խնդրանքին ընդառաջ՝ Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի դամբարան-մատուռի ծածկի և զանգակատան վերականգնման շինարարական աշխատանքների ու բարեկարգման բարերարությունը ստանձնեց «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահե Կարապետյանը: Համալիրի վերականգնման շինարարական աշխատանքներն իրականացվել են Սրբազան հոր անմիջական վերահսկողությամբ: Վերականգնման նախագծի հեղինակն է Մայր Աթոռի ճարտարապետ Մերի Դանիելյանը: 
Այս առթիվ, դամաբարան-մատուռի և զանգակատան դռները նվիրաբերեց Գյումրիի նոտար և Օձունի Սուրբ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06