Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկում է «Միջհամայնքային սոցիալական և տնտեսական զարգացման նախաձեռնությունների աջակցություն» ծրագիրը

Մեկնարկում է «Միջհամայնքային սոցիալական և տնտեսական զարգացման նախաձեռնությունների աջակցություն» ծրագիրը 13.12.2017

Այսօր Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները Լոռու մարզպետարանի դահլիճում հանդիպում ունեցան մարզպետարանի մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչների և մարզի միավորված համայնքերի ղեկավարների հետ:

Հանրային լսում Լոռու մարզպետարանում

Հանրային լսում Լոռու մարզպետարանում 13.12.2017

Հաշվի առնելով Արջուտ գյուղի մերձակայքում գործող աղբավայրի հետագա օգտագործելիության աննպատակահարմարությունը՝ հանրապետության կառավարությունը գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ և իր ներդրումային մասնաբաժնով տարիներ առաջ նպատակահարմար գտավ առնվազն 25 տարվա գործարկման հնարավորությունով և աղբապահպանման նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ նոր աղբավայրի կառուցում Վանաձոր և Սպիտակ բնակավայրերի միջնահատվածում: Կատարվեցին ապագա աղբավայրին հարող համայնքների բնապահպանական, սոցիալ-կենցաղային հիմնահարցերի ուսումնասիրություններ, հանրային լսումներում հաշվի առնվեցին հնարավոր ռիսկային հանգամանքներն ու դրանց հաղթահարման հնարավորությունները:

Խորհրդակցություն Լոռու մարզպետի մոտ 11.12.2017

Հագեցված օրակարգով ընթացավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի դեկտեմբերի 11-ին կայացած հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Մարզպետը նախ մանրամասն անդրադարձավ օրերս ՀՀ վարչապետի մոտ Վանաձոր քաղաքի զարգացմանը նվիրված քննարկմանը՝ իր և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ու քաղաքապետարանի մասնագետների մասնակցությամբ: Ասվեց, որ իրականացվել է Լոռու մարզկենտրոնի զարգացման հանրապետությունում աննախադեպ՝ շուրջ 50-60 տոկոս գոտիավորում և 2018 թվականի գարնանից կունենանք իտալացի և մոսկվացի առաջատար մասնագետների կողմից մշակված, քաղաքի զարգացման ներդրումների համար լիարժեք պատրաստ նախագիծ:

Հարգանքի տուրք տարերքի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք տարերքի զոհերի հիշատակին 08.12.2017

Դեկտեմբերի 7-ին մեր ժողովուրդը հիշատակի տուրք մատուցեց 1988 թ. արհավիրքի զոհերին: Լոռու մարզի Հայ Առաքելական եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստի կարգ` ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի: Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում հոգեհանգստյան աղոթք հնչեցվեց թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ, որից հետո երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող-խաչքարին ներկաները՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային և քաղաքային իշխանությունների, ավագանու, մտավորականների ու հոգևոր դասի ներկայացուցիչները, բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին: Հուշակոթողին ծաղկեպսակներ էին դրվել նաև ՀՀ նախագահի և ՀՀ կառավարության կողմից:

Հանրային քննարկում բնապահպանական թեմայով 08.12.2017

ՀՀ բնապահպանության նախարարությունն իրազեկում է, որ ս/թ դեկտեմբերի 12-ին ժամը 12.00-ին Լոռու մարզպետարանի դահլիճում տեղի կունենա «Կոշտ թափոնների համակողմանի կառավարման համակարգ, Վանաձոր, Հայաստան» ծրագրի շրջակա միջավայրի ազդեցության նախնական գնահատման հայտի և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային ծանուցման և քննարկումների 2-րդ փուլը: Նախարարությունը ծրագրին առնչվող շահագրգիռ մարմիններին և հանրության ներկայացուցիչներին հորդորում է ակտիվ մասնակցություն ունենալ բնապահպանական քննարկմանը:

Փոխհամագործակցության նոր հեռանկարներով

Փոխհամագործակցության նոր հեռանկարներով 06.12.2017

Դեկտեմբերի 6-ին ճանաչողական այցով Լոռու մարզում էր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն պարոն Ջոնաթան Լակոտը՝ դեսպանատան պատասխանատու աշխատողներ տիկին Կլեր Լեֆլեշերի, պարոն Ալեքս Բորտլանի և տիկին Ֆրեդերիկ Ռեյինբոլդի ուղեկցությամբ: Ֆրանսիացի դիվանագետներին ընդունեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-06 16:30:38