Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հյուրընկալեց միասնական քննություններում առավելագույն միավորներ հավաքած շրջանավարտներին

17.08.2018

Օգոստոսի 17-ին մարզպետ Հրանտ Մարգարյանը հյուրընկալեց այս տարի Լոռու մարզում անցկացված միասնական քննություններում միաժամանակ երեք առարկայից առավելագույն միավորներ հավաքած Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի շրջանավարտ Ջուլիա Գասպարյանին, նույն դպրոցի շրջանավարտ, միաժամանակ երկու առարկայից առավելագույն միավորներ հավաքած Արփինե Մկրտչյանին և թիվ 24 միջնակարգ դպրոցի շրջանավարտ, նույնպիսի արդյունքներ ցուցաբերած  Հերմինե Ղարաջյանին:

Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց աղջիկներին նման արդյունքներ ցուցաբերելու և մարզի պատիվը բարձր պահելու համար՝ մաղթելով հաջողություններ հետագա ուսումնառության մեջ և անձնական կյանքում: Հ. Մարգարյանը հույս հայտնեց, որ նրանք իրենց գիտելիքները կծառայեցնեն ի շահ մարզի զարգացման: Մարզպետը աղջիկներին հանձնեց շնորհակալագրեր և նվերներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53