Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ցեղասպանության հիշատակման միջոցառում Նահատակաց պուրակում

Ցեղասպանության հիշատակման միջոցառում Նահատակաց պուրակում 25.04.2016

Այս տարի Ցեղասպանության հիշատակման միջոցառումները շարունակվեցին ապրիլի 23-ի երեկոյան կազմակերպված ջահերով երթով։ Մարզկենտրոնում երթը սկիզբ առավ առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուց և քաղաքի հոգևորականների և պաշտոնատար անձանց առաջնորդությամբ շարժվեց դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ Նահատակաց պուրակ

Լոռու մարզպետարանի և «Դիակոնիա» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց

Լոռու մարզպետարանի և «Դիակոնիա» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց 22.04.2016

«Դիակոնիա» հիմնադրամը Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացնում մարզում՝ նպաստելով բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի բարելավմանը և բարեկեցության ապահովմանը: Իրականացվող հերթական ծրագրերի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու նպատակով «Դիակոնիա» հիմնադրամի տնօրեն Պարույր Ջամբազյանը, ծրագրերի ղեկավար Մարիամ Անտոնյանը, հիմնադրամի այլ ներկայացուցիչներ մարզպետարանի պատասխանատու պաշտոնատար անձանց ուղեկցությամբ եղան Վանաձորի թիվ 1 հատուկ դպրոցում, Ալավերդու բժշկական կենտրոնում և Սանահինի բժշկական ամբուլատորիայում:

Տակտիկական ուսումնավարժություն Լոռու մարզում

Տակտիկական ուսումնավարժություն Լոռու մարզում 22.04.2016

Ապրիլի 20-ից 22-ը ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ղեկավարությամբ, Լոռու մարզում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Լոռու մարզի բնակչության պաշտպանությունը հակառակորդի օդուժի հարձակման դեպքում» թեմայով՝ գործնականում իրականացնելով ազդարարման, պատսպարման և տարահանման միջոցառումներ:

«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը ավարտական փուլում է, իսկ արդյունքները գերազանցում են սպասելիքները

«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը ավարտական փուլում է, իսկ արդյունքները գերազանցում են սպասելիքները 22.04.2016

2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 768.357,95 եվրո, որից 614.686,36 եվրոն ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի տևողությունը 3 տարի էր, և այն արդեն ավարտական փուլում է, իսկ արդյունքները գերազանցում են սպասելիքները:

Հովհաննես Թադևոսյանը` ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ 20.04.2016

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վանիկ Ասատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Հովհաննես Թադևոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։

Հաստատվեց ևս մեկ ծրագիր

Հաստատվեց ևս մեկ ծրագիր 20.04.2016

Ապրիլի 19-ին տեղի ունեցավ Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53