Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Օգոստոսի 1-ին մարզպետի տեղակալ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի աշխատակիցների ուղեկցությամբ եղավ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Կաթնաջուր համայնքում: Գյուղի բնակիչների և համայնքի ղեկավարի միջև արդեն տևական ժամանակ է՝ անհամաձայնություններ կան, ու ընդամենը օրեր առաջ նրանք մարզպետ Հրանտ Մարգարյանի մոտ էին իրենց խնդիրները ներկայացնելու նպատակով: Մարզի ղեկավարի առաջարկությամբ էլ փոխմարզպետն ուղևորվել էր համայնք՝ առկա անհամաձայնության պատճառները տեղում ուսումնասիրելու :

Ներկայացվեցին Լոռու մարզի զարգացմանն ուղղված ՕքսԵՋենի ռազմավարական նպատակները 02.08.2018
Լոռու փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանի հետ հանդիպեցին «ՕքսԵՋեն» երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Ստեփանյանը և հիմնադրամի երիտասարդական ծրագրերի համակարգող Միլենա Նահապետյանը:

«Համակարգչային գիտություն» առարկան մարզի դպրոցներում ներդնելու նախաձեռնությունը կրկին օրակարգում է 01.08.2018
Լոռու մարզպետարանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի համագործակցությամբ «Համակարգչային գիտություն» առարկան որպես պիլոտային ծրագիր մարզի դպրոցներում ներդնելու նախաձեռնությունը կրկին օրակարգում է: Մարզպետարանում հարցը քննարկելու նպատակով Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնից հրավիրվել էր բիզնես ծրագրերի պատասխանատու Պատվական Հախինյանը: Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը, կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
Ճապոնիայի դեսպանատան կողմից իրականացված «Կրթության բարենպաստ պայմանների ապահովում Սպիտակի Ան. Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում շուրջ 83 հազար ԱՄՆ դոլլարի սահմաներում դպրոցի տանիքին տեղադրվել են արևային մարտկոցներ, շենքի ներսում ջեռուցման համակարգ է անցկացվել, կառուցվել են թեքահարթակներ և մեկ մասնաշենքում 6 դասասենյակի վերանորոգում է կատարվել:

«Լոռի-Մարտակերտ» համագործակցության շրջանակներում 01.08.2018
«Լոռի-Մարտակերտ» համագործակցության 2018 թ. միջոցառումների ծրագրի շրջանակներում այսօր Մարտակերտի շրջանի մի խումբ դպրոցականներ ժամանեցին Լոռու մարզ: Նրանք Լոռու մարզպետարանի աջակցությամբ իրենց 7-օրյա հանգիստը կանցկացնեն «Գուգարք» ճամբարում:
Այսօր մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի երկկողմանի հարաբերությունների գծով սպա, մայոր Դոնալդ Հարպերին և Չադ Մյուրոնին, ով առաջիկայում կփոխարինի նրան այդ պաշտոնում: Հանդիպմանը ներկա էին նաև փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը, մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը և Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանը:



