Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն Տաշիրի տարածշրջանի համայնքների ղեկավարների հետ

Խորհրդակցություն Տաշիրի տարածշրջանի համայնքների ղեկավարների հետ 11.07.2018

Մարզպետ Հրանտ Մարգարյանը խորհրդակցություն անցկացրեց Տաշիրի տարածաշրջանի երեք խոշորացված՝ Տաշիր, Մեծավան և Սարչապետ համայնքների ղեկավարների հետ: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ:

Աշխատանքային քննարկումներ Տաշիրի տարածարջանի դպրոցների տնօրենների մասնակցությամբ 11.07.2018

Հուլիսի 11-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հրավիրել էր Տաշիրի տարածաշրջանի դպրոցների տնօրեններին՝ նրանց հետ ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը, Կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը:

Կայացավ ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսը

Կայացավ ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսը 09.07.2018

Հուլիսի 7-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող Հայաստանում ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Վանաձոր էին ժամանել ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանը: Նրանք Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի հետ միասին մարզեպետարանում կարճ խորհրդակցություն անցկացրեցին փոխմարզպետներ Արամ Խաչատրյանի, Անդրեյ Ղուկասյանի, Սերգեյ Սարուխանյանի և ոլորտային պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ՝ ոլորտներում առկա խնդիրները քննարկելու նպատակով:

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 09.07.2018

Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը փոխմարզպետներ Արամ Խաչատրանի, Անդրեյ Ղուկասյանի, Սերգեյ Սարուխանյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանի և մի խումբ ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց մի քանի կարևոր հանձնարարականների քննարկման նպատակով: Մինչ քննարկվելիք հարցերին անդրադառնալը, մարզպետը շնորհավորեց Ա. Խաչատրյանին օրերս տոնած հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ անձնական կյանքում և աշխատանքում:

Հանքավան մեկնեց դպրոցականների երկրորդ հերթափոխը

Հանքավան մեկնեց դպրոցականների երկրորդ հերթափոխը 09.07.2018

Հուլիսի 8-ին՝ առավոտյան, Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնեց դպրոցականների երկրորդ հերթափոխը՝ 150 երեխա մարզի տարածաշրջանային համայնքներից: Մարզպետ Հրանտ Մարգարյանի և իր անունից երեխաներին բարի հանգիստ մաղթեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը:

Լոռու մարզի Սպիտակի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ է նշանակվել Վահան Ղոչիկյանը

Լոռու մարզի Սպիտակի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ է նշանակվել Վահան Ղոչիկյանը 06.07.2018

ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը 2018թ. հուլիսի 4-ին այցելեց աշխատակազմի Սպիտակի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն, որի պետի ժամանակավոր թափուր պաշտոնը ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի՝ 2018թ. հունիսի 29-ի թիվ 156 հրամանով զբաղեցնում է Վահան Ղոչիկյանը: Գործակալության նոր ղեկավարի նշանակումով պայմանավորված, Սպիտակի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը փոխեց նաև իր աշխատանքային հասցեն, այն արդեն գործելու է Սպիտակի Եռանկյունի կենտրոնական թաղամասում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-15 14:51:31