Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետ. «Հիվանդին հենց մուտքից գնացուցակով ողջունելը անընդունելի մոտեցում է» 13.06.2018
Այսօր՝ հունիսի 13-ին, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Վանաձոր բժշկական կենտրոնի թերապևտիկ ծառայությունների մասնաշենքում: Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանի հետ մարզպետը շրջեց հիվանդանոցում, ծանոթացավ բուժանձնակազմի հետ:
Ներդրումային ծրագրերի առաջարկների ընդունում 12.06.2018
ՀՀ մարզերում տնտեսական ակտիվությունը խթանելու, դրան ուղղված տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը շարունակում է ՀՀ տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ներդրումային-գործարար ծրագրերի հավաքագրումը: Հետաքրքվող անձինք կարող են լրացնել ձևաչափը և ներկայացնել ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին (հեռ․ 0322-2-53-25):

Քաղաքացիների սպասարկման գրասենյակ` արդեն նաև Ստեփանավանում 11.06.2018
Ստեփանավան քաղաքում այսօր տեղի ունեցավ Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, ՏԿԶ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ԳՄՀԸ հայստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Կայուն զարգացման գրասենյակի փոխտնօրեն Ադամ Ստեֆանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության Միջազգային համագործակցության բաժնի պետ Զառա Ալլահվերդյանը, Ստեփանավանի համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, այլ պաշտոնյաներ, քաղհասարակության ներկայացուցիչներ:

Աշխատանքային խորհրդակցություն 11.06.2018
Այսօր մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը: Նա մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ խորհրդական Հրաչիկ Ղամբարյանին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:

Գործակարգավարական խորհրդակցություն Լոռու մարզպետարանում 08.06.2018
Այսօր հերթական գործակարգավարական խորհրդակցությունն անցկացրեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Նա նախ և առաջ անդրադարձավ աշխատանքային կարգապահական հարցերին: Նշելով, որ մարզպետարանի աշխատակազմում կարգապահությունը միշտ բարձր մակարդակի վրա է եղել, հորդորեց շարունակել նույնկերպ՝ խուսափելով անհարկի բացակայություններից, զերծ մնալ ուշացումներից: