Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրականացվում է «Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագիրը

06.11.2018

Նոյեմբերի 6-ին Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը և ՄԱԿ-ի ներկայացուցիչները «Փախստականների պաշտպանու¬թյան և տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզպետարանում անցկացրեցին սեմինար-դասընթաց, որին ներկա էին մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության, Տեղական ինքնակա¬ռա¬վարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով, Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների, Իրավաբանական, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժնի, Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի, ինչպես նաև ակտիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀԿԽԸ-ն ՄԱԿ-ի ՓԳՀ ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Փախստականների պաշտպանու¬թյուն և տնտեսական ինտեգրում» ծրագիրը՝ նպատակ ունենալով բարելավել ապաստան հայցողների ընդունելության պայմանները, նպաստել փախստանաբնակ համայնքների ուժեղացմանը, շահառուների իրազեկման բարձրացմանը և նրանց տեղական ինտեգրմանը, բարելավել ՀՀ տարածք մուտքի պայմանները և պահպանել չվերադարձելիության սկզբունքը, ինչպես նաև աշխատել սեռով և գենդերով պայմանավորված բռնությունների արձագանքման և կանխարգելման ոլորտներում: Ծրագրի շրջանակներում համագործակցություն է հաստատվել ՀՀ սփյուռքի նախարարության ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության հետ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ և ծրագրի կարևորությունն ընդգծեց Արշակ Հովսեփյանը:
Փախստականների միջազգային պաշտպանության, հիմնական սկզբունքների, ՄԱԿ-ի ՓԳՀ դերակատարության, ՀՀ օրենսդրություն-պետական ծառայությունների հասանելության, փաստաթղթերի ձևակերպման, փախստականների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեցին ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Նաիրա Մարությանը, ՏԿԶՆ միգրացիոն ծառայության իրավունքի բաժնի պետ Ռուզանն Պետրոսյանը և ՀԿԽԸ բնակչության տեղաշարժի բաժնի աշխատակից Կարեն Խաչատրյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մասնավոր դեպքեր, ծավալվեց ակտիվ հարց ու պատասխան:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23