Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը

15.04.2019

Ապրիլի 15-ին անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ, հանձնաժողովի նախագահ Անդրեյ Ղուկասյանը: Օրակարգի առաջին հարցով հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը տեղեկատվություն ներկայացրեց նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարական­ների կատարման վերաբերյալ:

«Լիարժեք կյանք» ՍՀԿ Ստեփանավանի ներառական ճամբարի գործունեությանն անդրադարձավ կազմակերպության աշխատակից Անժելա Հովսեփյանը: Նա նշեց, որ այս տարի ճամբարում կհանգստանա 10-16 տարեկան 300 երեխա, յուրաքանչյուր հերթափոխում՝ 50-55: Նրանց 55 տոկոսը հաշմանդամություն ունեցողներ են, մյուսները՝ սոցիալապես անապահով ընտանիքներից: 

 2019թ. օգոստոսի 27-30-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի համապատասխան հրամանով հաստատված «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի եզրափակիչ փուլին Լոռու մարզի հավաքական թիմի կողմից ծրագրային միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Ռուբեն Մխիթարյանը: Նա նշեց, որ մրցույթն այս տարի անցկացվում է արդեն 5-րդ անգամ. 3 տարի շարունակ Լոռու մարզի թիմը զբաղեցրել է առաջին տեղը:

«Արգինա» մշակութային հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի մասին տեղեկատվություն ներկայացրեց  կազմակերպության նախագահ Գայանե Բալայանը:

Նիստի ավարտին Վ. Ջաղինյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 07.09.2017թ. թիվ 1151-Ն որոշմամբ կանոնակարգվող պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար պետական հավաստագրերի և գործընթացին աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունների ցանկը: Գործընթացի հետ կապված ներկաները մի շարք խնդիրներ բարձրացրեցին, որոնք մարզպետի հանձնարարությամբ գրի կառնվեն և առաջարկությունների տեսքով կներկայացվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55