Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի թիվ 27 դպրոցի տարիքի վերանորոգման խնդրին առայժմ ժամանակավոր լուծում կտրվի

Վանաձորի թիվ 27 դպրոցի տարիքի վերանորոգման խնդրին առայժմ ժամանակավոր լուծում կտրվի 30.10.2018

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ Վանաձորի թիվ 27 դպրոցում՝ վերջինիս տանիքի անբարեկարգ լինելու պատճառով ստեղծված խնդրին տեղում ծանոթանալու և տնօրենի հետ լուծման ուղիները քննարկելու նպատակով:

«Մեր այսօրվա վերաբերմունքի մեջ արտառոց ոչինչ չկա». Լոռու մարզպետն այցելեց Վանաձորում բնակվող 82-ամյա Արաքսյա Խառատյանին

«Մեր այսօրվա վերաբերմունքի մեջ արտառոց ոչինչ չկա». Լոռու մարզպետն այցելեց Վանաձորում բնակվող 82-ամյա Արաքսյա Խառատյանին 30.10.2018

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը տարեցների միջազգային օրվա կապակցությամբ հայտարարել էր միամսյակ՝ կոչ անելով բոլոր ոչ անտարբեր և սոցիալապես պատասխանատու անհատներին և կազմակերպություններին իրենց երախտագիտությունը հայտնել այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը։ Միամսյակին ակտիվ մասնակցության կոչ էր հնչել նաև վանաձորցիներին` պաշտոնյաներին, անհատներին, պետական և ոչ պետական կառույցներին, զանգվածային լրատվամիջոցներին:

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 29.10.2018

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետի տեղակալների, խորհրդականների, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Աշխատանքային քննարկումներ Ալավերդի միավորված և Փամբակ համայնքներում

Աշխատանքային քննարկումներ Ալավերդի միավորված և Փամբակ համայնքներում 29.10.2018

Հոկտեմբերի 28-ին Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը՝ օգնական Գալուստ Մելիքսեթյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Թումանյանի տարածաշրջանի Ալավերդի միավորված և Գուգարքի տարածաշրջանի Փամբակ համայնքներում՝ խորհրդակցություններ անցկացնելով համայնքների և վարչական ղեկավարների, աշխատակազմերի ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրմանը, գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր:

Վերաօծվեց Ուռուտ համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցին

Վերաօծվեց Ուռուտ համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցին 29.10.2018

Հոկտեմբերի 28-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, վերաօծվեց Ուռուտ համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցին (5-րդ դար) և մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրականացվել են պոլսահայ բարերարների հովանավորությամբ: Արարողությանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը`օգնական Դավիթ Խաչատրյանի ուղեկցությամբ: Նա Ուռուտի բնակչությանը շնորհավորեց կարևոր իրադարձության կապակցությամբ և մարզպետի և իր անունից շնորհակալություն հայտնեց Գուգարաց թեմին և բարերարներին նման աստվածահաճո նախաձեռնության համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-17 17:30:19