Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ապրիլի 9-ին Վանաձորում իրականացրած աշխատանքային շրջայցի ընթացքում մարզպետ Արամ Ղազարյանը համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի ուղեկցությամբ հետևել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքների ընթացքին: Պաշտոնյաները նախ ծանոթացել են Հրաչյա Ներսիսյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի արժեքը 388.6 մլն դրամ է: Աշխատանքները մեկնարկել են նախորդ տարի, ավարտը նախատեսված է 2024թ.-ի վերջին: Մարզպետը այստեղ շինարարներին հանձնարարել է իրականացնել խիճով փոսալցման աշխատանքներ։
Անցկացվել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլը 10.04.2024
Ապրիլի 8-ից 9-ը Վանաձոր համայնքի «Կենտրոն» համալիր մարզադպրոցում անցկացվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլը: Մասնակցում էին տարածաշրջանային փուլերում հաղթած և 2-րդ տեղեր գրաված հանրակրթական դպրոցների 21 թիմեր: Ըստ տարիքային խմբերի մրցանակակիրներ դարձան.
Խորհրդակցություն Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հետ 10.04.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ապրիլի 9-ին Վանաձորի համայնքապետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, աշխատակիցների, խոշորացված համայնքի կազմում ընդգրկված վարչական բնակավայրերի ղեկավարների մասնակցությամբ:
Ներկայացվել են գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերը 10.04.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, վարչության պատասխանատու այլ պաշտոնյաներ Ալավերդու համայնքապետարանում հանդիպում են ունեցել համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցների, խոշորացված համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների, տարածաշրջանի գյուղատնտեսների, ֆերմերների հետ՝ «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի», ինչպես նաև պետական օժանդակությամբ իրականացվող գյուղատնտեսական այլ ծրագրերի ներկայացման, ոլորտին առնչվող հարեցրի քննարկման նպատակով:
Ապրիլի 8֊ին, աշխատանքային շրջայցի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը պատասխանատու այլ պաշտոնյաների ուղեկցությամբ հետևել են նաև Մ-6 ավտոճանապարհի Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների ընթացքին։ Աշխատանքներն իրականացվում են 2024թ-ի ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում` ՀՀ ՏԿԵ նախարարության պատվերով։ Պայմանագրային արժեքը կազմում է 977 330 966 ՀՀ դրամ։ Աշխատանքները մեկնարկել են 2023թ-ին։
Ապրիլի 8-ին Վանաձորում իրականացված շրջայցի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, պատասխանատու այլ պաշտոնյաների ուղեկցությամբ ծանոթացել են նաև Տիգրան Մեծ և Սանկտ Պետերբուրգ փողոցների հիմնանորոգման աշխատանքներին։ Տիգրան Մեծ պողոտայի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են 2024թ-ի ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։