Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշխատանքային առաջին այցով Լոռու մարզ էր ժամանել ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը 23.07.2018
Հուլիսի 19-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, կառավարության ներկայացուցիչներ: Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, փոխմարզպետ Արամ Խաչատրյանը և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը նախարարին դիմավորեցին Մեծ Պարնի համայնքում, որտեղ կայացավ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացման արարողությունը:

Աշխատանքային քննարկումներ Սպիտակի տարածարջանի դպրոցների տնօրենների մասնակցությամբ 23.07.2018
Հուլիսի 19-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հրավիրել էր Սպիտակի տարածաշրջանի դպրոցների տնօրեններին՝ նրանց հետ ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը, Կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը:

Խորհրդակցություն Սպիտակի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ 23.07.2018
Մարզպետ Հրանտ Մարգարյանը խորհրդակցություն անցկացրեց Սպիտակի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Անդրեյ Ղուկասյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը և քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը:

Աշխատանքային խորհրդակցություն 23.07.2018
Հուլիսի 23-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետների, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Ավարտվեց ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 27-րդ մարզական մրցաշարը 19.07.2018
Հուլիսի 16-ին Վանաձորում մեկնարկեց և այսօր ավարտվեց ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 27-րդ մարզական մրցաշարը՝ վոլեյբոլ(Վանաձորի թիվ 5 և 22 դպրոցներում՝ տղա-աղջիկ), սեղանի թենիս(Աշխատանքային ռեզերվների ՄՀԿ Վանաձորի մասնաճյուղում՝ տղա-աղջիկ), ձեռքի գնդակ(Ալբերտ Ազարյանի անվան Կենտրոն համալիր մարզադպրոցում՝ տղա-աղջիկ) մրցաձևերից: Մրցաշարերն անցկացվեցին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի գործուն աջակցությամբ: