Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

11.12.2018

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին ներկա էին մարզպետի տեղակալներ Արամ Խաչատրյանը, Սերգեյ Սարուխանյանը, Արշակ Հովսեփյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, այլ պատասխանատու պաշտոնյաներ:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը, Ա. Ղուկասյանը շնորհավորեց ներկաներին  ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ազատ կամարտահայտման հնարավորության համար: Նա նաև ներկայացրեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության նորնշանակ ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մխիթարյանին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ: 

Փոխմարզպետները և ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ համառոտ հաշվետվություններով՝ մասնավորապես անդրադառնալով տարբեր գերատեսչություններից և մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարմանը: Անդրադարձ կատարվեց նաև ընթացիկ խնդիրներին: Վերջիններիս հետ կապված՝ մարզպետը հանդես եկավ հստակ ցուցումներով:
Մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը ներկայացրեց ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները՝ նշելով, որ բոլոր հանձնարարականները կատարվել են ժամկետների մեջ:
 
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանի ներկայացմամբ,
 դեկտեմբերի 6-ի դրությամբ եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է ընդամենը 12 տոկոս: Այսուհանդերձ նա նշեց, որ այս օրերին հավաքագարման տեմպերն ակտիվացել են, և հույս հայտնեց, որ մարզն իր պլանը կկատարի շուրջ 95 տոկոսով:

Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Անի Բաղդասարյանը հայտնեց, որ նախորդ շաբաթ շարունակվել են բիզնես-ֆորումին ներկայացվելիք ծրագրերի քննարկման աշխատանքները և նշեց, որ առաջարկված ծրագրերից ընտրվել են 4-ը: Նա նաև տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել 2 միջազգային կազմակերպությունների հետ, որոնք ցանկություն են հայտնել ծրագրեր իրականացնել մարզում:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը ևս տեղեկացրեց, որ մարզում անասնապահության ոլորտում ներդրում իրականացնել ցանկացող մեկ միջազգային կառույցի հետ շրջայց է կատարվել մարզի տարածքում, ուսումնասիրվել են կաթի վերամշակման արտադրամասերը, մարզի հնարավորությունները:

Մարզպետը կարևորեց մարզում ներդրում իրականացնել ցանկացող բոլոր ընկերությունների հետ ակտիվ համագործակցելու և աջակցելու անհրաժեշտությունը:

Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59