Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մեկնարկում են պետական աջակցությամբ իրականացվող առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերը 07.11.2018
Լոռու մարզում շուրջ 10-15 օրից կմեկնարկեն պետական աջակցությամբ իրականացվող առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերը: Ծրագրերի ընդհանուր արժողությունը 459 մլն 700 հազար դրամ է, որից պետական բյուջեից ներդումը՝ 430,515 հազար դրամ է, մնացածը՝ ներդրում է համայնքային բյուջեներից: Կիրականացվեն հետևյալ ծրագրերը.

Մեծավանի ջրամբարը ենթակա է վերականգնման. փոխմարզպետն աշխատանքային այցով համայնքում էր 07.11.2018
Օրեր առաջ Լոռու մարզպետարան էր դիմել Մեծավան խոշորացված համայնքի Ձյունաշող բնակավայրի վարչական ղեկավարը՝ մտավախություն հայտնելով, որ Մեծավանի ջրամբարի ջրթող բետոնե կառույցը վնասված է և աստիճանաբար առավել վթարային է դառնում: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ խնդիրը տեղում ուսումնասիրելու նպատակով մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները նոյեմբերի 6-ին եղան Ձյունաշող բնակավայրում:

Իրականացվում է «Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագիրը 06.11.2018
Նոյեմբերի 6-ին Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը և ՄԱԿ-ի ներկայացուցիչները «Փախստականների պաշտպանության և տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզպետարանում անցկացրեցին սեմինար-դասընթաց, որին ներկա էին մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության, Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով, Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների, Իրավաբանական, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժնի, Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի, ինչպես նաև ակտիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Անցկացվեց գենդերային հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը 06.11.2018
Նոյեմբերի 6-ին Լոռու մարզետարանում անցկացվեց գենդերային հարցերով զբաղվող Լոռու մարզային մշտական գործող հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը: Հանձնաժողովի նախագահը հանդես եկավ բացման խոսքով, ողջունեց ներկաներին՝ կարևորելով հանձնաժողովի գործունեությունը և հույս հայտնելով, որ աշխատանքներն արդյունավետ ընթացք կունենան:

150 մլն դոլար արժողությամբ բիզնես նախագիծ Վանաձորում 05.11.2018
Սեպտեմբերի 19-ին Վանաձորի ավագանու անդամները միաձայն կողմ էին քվեարկել իրանական «Ռադ Սանե ԱՏՏԻ» ընկերության հիմնադրի կողմից վերջերս Հայաստանում ստեղծված «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ-ին՝ Վանաձորում բիզնես ծրագիր իրականացնելու համար համայնքի ծայրամասում 8.5 հա հողատարածք նվիրաբերելու մասին հարցին: Նախաձեռնած բիզնես ծրագիրը Վանաձորում կյանքի կոչելու համար ընկերությանն անհրաժեշտ է մոտ 20 հա տարածք: Հողատարածքի մնացյալ մասն ընկերությունն ակնկալում է ստանալ կից Դարպաս ու Արջուտ համայնքներից:

Հանդիպում շինարարական կազմակերպությունների տնօրենների և գլխավոր ինժեներների հետ 05.11.2018
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հրավերով նոյեմբերի 3-ին հանդիպման էին եկել մարզում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների տնօրեններն ու գլխավոր ինժեներները: Հանդիպման նպատակն էր ծանոթանալու շինարարական ընկերությունների ղեկավարների հետ և մարզում ընթացող աշխատանքների վերաբերյալ հստակեցնելու մարզպետարանի որդեգրած դիրքորոշումը: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը, քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, բաժինների պետեր:



