Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշագիր ստորագրվեց

28.06.2019

Հունիսի 28-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
Նիստի նշանակալի իրադարձությունը Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի՝ ի դեմս մարզպետ, հանձնաժողովի նախագահ Անդրեյ Ղուկասյանի և «Արգինա» մշակութային, «Միջհամայն¬քային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ-ների կոնսորցիումի միջև հուշագրի կնքումն էր: Հուշագիրը ստորագրեցին Գայանե Մարկոսյանը և «Արգինա» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Բալայանը:
Հուշագրով Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնում իր լիազորությունների սահմաններում աջակցել և համագործակցել կոնսորցիումի հետ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի «Մենք լիիրավ անդամ ենք» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագրի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց Գայանե Բալայանը:
Նիստի շրջանականերում մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը անդրադարձավ նախորդ նիստին տրված հանձնարարական¬ների կատարմանը, այն է՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանն ու սոցիալական ներառմանն ուղղված` 2020 թվականի ընթացում Լոռու մարզում իրականացվելիք միջոցառումները և մարզի համայնքներին տրամադրված ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի ամփոփիչ դիտարկումները` «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների իրագործման վերաբերյալ:
Հանձնաժողովի քարտուղարը տեղեկատվություն տրամադրեց նաև hաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման համակարգի բարեփոխումների իրականացումն ապահովելու նպատակով` ՀՀ վարչապետի 2019թ. հունիսի 19-ի, թիվ 798-Ա որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման համակարգի բարեփոխումների իրականացումը համակարգող խորհրդի ստեղծման վերաբերյալ:
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հկ նախագահ Անուշ Ասլանյան խոսեց կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, մասնավորապես՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում ներկայացրած «Սպորտը, որպես հասարակության ներառման կարևորագույն միջոց» ծրագրի մասին: Այս ծրագրի շրջանակներում հիմնականում Վանաձորի հաշամանդամութույն ունեցող անձինք հնարավորություն կունենան մասնակցելու անվճար ֆիթնես-պարապմունքների:
Նա անդրադարձավ նաև Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ, կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում, «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի» կողմից կազմակերպվող հանրային քննարկումների արդյունքներին՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ ինտեգրվելու խնդիրները Վանաձորի օրինակով» թեմայով:
Հայտարարությամբ հանդես եկավ Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը: Նա հայտնեց, որ հուլիս ամսին թվով 15 հաշմանդամություն ունեցող անձինք կենտրոնում մասնագիտական ուսուցում կստանան՝ դերձակ մասնագիտությամբ: Դասընթացի ավարտից հետո նրանց կտրվեն նաև անհրաժեշտ գործիքներ: Իսկ Լիլյա Աբրահամյանը ներկաներին հրավիրեց հունիսի 29-ին ներկա գտնվելու Վանաձորի Ռուբեն Սևակի անվան Երիտասարդության պուրակում Նոյի անվան ներառական խաղահրապարակի բացմանը: Նախաձեռնության հեղինակը հայտնեց, որ հերթական ծրագիրը կյանքի է կոչել ամերիկյան կազմակերպության աջակցությամբ:
Ամփոփելով նիստը և մարզի ղեկավարի ու իր անունից ողջունելով մարզում իրականացվող, այդ թվում և՝ հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը՝ Գայանե Մարկոսյանը նշեց, որ մարզպետարանը՝ ի դեմս մարզի ղեկավարի, պատրաստ է աջակցություն ցուցաբերելու և սատարելու:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00