Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Անդրեյ Ղուկասյան.«Նախատեսում ենք գործարարներին հրավիրել համագործակցության՝ հանուն մեր մարզի զարգացման»

25.06.2019

Մարզի բնությունն ինքնին անձեռակերտ հրաշալիք է: Այն դրախտավայրի վերածելու ցանկություն ու նպատակ, ի դեմս մարզի ղեկավարի, մարզային իշխանություններն ունեն, ուստի մնում է փոքր-ինչ ջանքեր գործադրել ու որ կարևոր է նաև՝ ներդումներ ներգրավել: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետևողական քայլերն այս ուղղությամբ շարունակվում են:

Մարզպետն այսօր Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, մարզպետարանի ու քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ Վանաձորի կիրճում, որը ոչ վաղ անցյալում սիրելի հանգստավայր էր շատերի համար: Այժմ տարածքն անբարեկարգ է, աղտոտված, հանգստի տաղավարները ևս մեծ մասամբ ավիրված են, հուշաղբյուները՝ ջրազրկված: Տարածքին նոր շունչ հաղորդելու՝ մարզի ղեկավարի գաղափարը վարակիչ էր նաև քաղաքային իշխանությունների համար: Տարածքում շրջելուց հետո քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց անել ամեն հնարավորը նախաձեռնության իրականացմանն աջակցելու համար: Ա. Ղուկասյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ջանքերով գույքագրում կիրականացվի, նախագիծ-նախահաշիվ կկազմվի, որից հետո հնարավոր կլինի խոսել պետություն-մասնավոր հատված համագործակցության մասին, քանի որ միայն քաղաքի միջոցներով նման ծրագիր հնարավոր չի լինի իրականացնել:

-Պետք է աստիճանաբար ակտիվացնել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ առավել մեծ թվով ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով: Նախագծանախահաշվային աշխատանքների ավարտից հետո նախատեսում ենք գործարարներին հրավիրել համագործակցության՝ հանուն մեր մարզի զարգացման,-ասաց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:      

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22