Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Նոյեմբերի 2-ին Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց Սպիտակի տարածաշրջանայի Ջրաշեն և Լեռնավան համայնքներ։ Համայնքապետարաններում քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրման բարձրացման հետ կապված հարցեր, տրվեցին հստակ հանձնարարականներ։ Այնուհետև այց կատարվեց Ջրաշենում կառուցվող մատուռի շինհրապարակ, փոխմարզպետը ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին, ապա՝ Ջրաշեն համաձայնքի գերեզմաններ տանող ճանապարհի խճապատմանը, հետո նաև՝ Լեռնավան համայնքում կատարված ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներին, որոնք արդեն ավարտված են։

Աշխատանքային քննարկումներ Օձուն միավորված և Վահագնի համայնքներում 01.11.2018
Հոկտեմբերի 31-ին Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը աշխատանքային այցով եղավ Թումանյանի տարածաշրջանի Օձուն միավորված և Գուգարքի տարածաշրջանի Վահագնի համայնքներում՝ խորհրդակցություններ անցկացնելով համայնքների և վարչական ղեկավարների, աշխատակազմերի ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրմանը, գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր:
Մարաթոն-դրամահավաք 01.11.2018
Սիրելի՛ հայրենակիցներ, «Արցախի Հանրապետությունում խորքային հորերի հորատում, նոր ոռոգման ցանցի կառուցում և արեգակնային էներգիայի համակարգի ներդրում» ծրագրի իրականացման նպատակով 2018 թ. նոյեմբերի 17-ին` ժամը 10-ից մինչև 17-ը, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացվելու է Լոռու մարզային «Մարաթոն-դրամահավաք 2018»-ը: Կոչ ենք անում ակտիվ մասնակցություն ցուցաբերել: ԿԱԶՄԿՈՄԻՏԵ
Վանաձորի տնակային ավանների խնդիրը օրակարգում է 01.11.2018
Ով եթե ոչ մենք, ոչ դուք» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանի նախաձեռնությամբ երեկ «Լոռի» հեռուստաընկերության մամլո ակումբում կազմակերպվել էր հանդիպում՝ Վանաձորի տնակային ավանների հետագա ճակատագրի հետ կապված հարցերի քննարկման նպատակով:

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» 31.10.2018
Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի պաշտոնական բացման արարողությանը: Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի և ֆինանսավորվում` Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից: Ծրագրի թիրախում են Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 85.000 ընդհա-նուր բնակչությամբ 88 գյուղական բնակավայրերի անասնապահությամբ զբաղվող տնային տնտեսություններ, կաթի և մսի արժեշղթաների դերակատարներ և տեղական ինքնակառավարման մարմիններ:Լոռու մարզից ընտրված է 38 համայնք: Հաշվի են առնվել նրանց հեռավորությունը մարզկենտրոնից և համայնքներում առկա խնդիրները: