Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց ընթերցման հանրապետական օլիմպիադայի մարզային փուլը

23.04.2019

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ Երևանի «Անտարես» հրատարակչության նախաձեռնած ընթերցման հանրապետական օլիմպիադայի 2019 թվականի մարզային փուլը: Հանձնաժողովի նախագահն էր Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանը:

Մարզի բոլոր տարածաշրջաններից և մարզկենտրոնից օլիմպիադայի դպրոցական փուլը հաղթահարած 102 թեկնածուներից մասնակցում էին 91-ը, ևս երկուսը ներկայացել էին լրացուցիչ հայտով: Աշակերտներն ընթերցանության համար հիմնականում ընտրել էին հատվածներ հայ դասականների արձակ ստեղծագործություններից:  Առաջին փուլը հաղթահարեց առավելագույն միավորներ հավաքած 15 աշակերտ: Երկրորդ փուլում, որի ժամանակ աշակերտներն ընթերցեցին անծանոթ տեքստ, առաջին տեղը գրավեց Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհի Անահիտ Սեփխանյանը, երկրորդ տեղը՝ Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մարուսյա Դավթյանը, երրորդ տեղը՝ Աքորու միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անի Խաչատրյանը: Նրանք կմասնակցեն օլիմպիադայի հանրապետական փուլին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23