Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տաշիրի օրը և պանրի ամենամյա փառատոնն անցկացվեց 6-րդ անգամ

15.10.2018

Տաշիրի օրը և պանրի ամենամյա փառատոնն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 14-ին՝ Տաշիրի քաղաքապետարանի հարակից տարածքում: Այն այս տարի տոնվեց արդեն 6-րդ անգամ: Ամենամյա փառատոնը նպաստում է պանրի տեսականու հանրայնացմանը, բիզնեսի զարգացմանը. հանրապետության տարբեր համայնքներից ժամանած հյուրերի մի մասը համտեսից հետո համալրում է մշտական սպառողների շարքերը: Այս տարի տարածաշրջանի ավելի քան 20 պանրագործներ ներկայացնում էին իրենց արտադրանքը՝ ցուցահանդեսհյուրասիրության ընթացքում:

Տոնակատարությանը ներկա էին մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, հյուրեր: Ա. Խաչատրյանն իր խոսքում կարևորեց տեղական արտադրության մթերքների հանրայնացումը.

-Վստահ եմ՝ տեղական արտադրության խթանումը պետության զարգացման ճշմարիտ ճանապարհն է,-ասաց նա:

Տոնակատարությանը զուգահեռ  ներկաները վայելեցին՝ The Time Project խմբի կատարումները:

Փառատոնը կազմակերպվել է քաղաքապետարանի նախաձեռնությամբ և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի  կողմից իրականացվող և Ավստրիական Զարգացման Գործակալության ու Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում. հարավ-հյուսիս» ծրագրի աջակցությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36