Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են 25.12.2018

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի կազմակերպման համար մարզպետարանի նիստերի դահլիճում կազմակերպվել էր բիզնես ծրագրերի քննարկում համայնքների պատասխանատումների և մասնավոր ընկերությունների մասնակցությամբ։ Հանդիպումն անց էր կացվում մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ղեկավարությամբ, հրավիրված էր «Ռեդինետ» կազմակերպությունը` որպես բիզնես ծրագրերի խորհրդատու։

«Պատրաստ ենք համագործակցելու». Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ճեպազրույց ունեցավ մարզային լրագրողների հետ

«Պատրաստ ենք համագործակցելու». Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ճեպազրույց ունեցավ մարզային լրագրողների հետ 25.12.2018

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տարեվերջյան ճեպազրույց ունեցավ մարզի լրատվամիջոցների հետ՝ պատասխանելով նրանց մի քանի հարցերի՝ կապված հիմնականում վերջին ամիսների ձեռքբերումների և 2019թ. անելիքների հետ:

Տիգրան Կիրակոսյանը և Աղասի Գալստյանը պարգևատրվեցին մարզպետի շնորհակալագրերով

Տիգրան Կիրակոսյանը և Աղասի Գալստյանը պարգևատրվեցին մարզպետի շնորհակալագրերով 25.12.2018

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց Վանաձորի տասը լավագույն մարզիկներից մեծահասակների լավագույն տասնյակի 1-ին հորիզոնականում պատվավոր տեղ զբաղեցրած սամբո ըմբշամարտիկ, միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր, աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ մրցանակակիր, ՀՀ մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր ՕՀՄՄՄԴ-ի սան, «Գ.Ղազարյան» ակումբի սան Տիգրան Կիրակոսյանին և նրա մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ, սպորտի վարպետ Աղասի Գալստյանին: Մարզպետը շնորհակալություն հայտնեց մարզիկին հաղթանակներ գրանցելու և մարզի պատիվը բարձր պահելու համար՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ: Ա. Ղուկասյանը Տիգրան Կիրակոսյանին և Աղասի Գալստյանին պարգևատրեց շնորհակալագրերով և դրամական պարգև հանձնեց:

Վանաձորում բացվել է կոմպոզիտային բալոնների (գազաբալոնների) արտադրության առաջին հոսքագիծը

Վանաձորում բացվել է կոմպոզիտային բալոնների (գազաբալոնների) արտադրության առաջին հոսքագիծը 24.12.2018

Դեկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ներկա գտնվեց ռուս-իրանական «ՌԱԴ ՍԱՆ ՎԱՇԱՄԻՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից հիմնադրված կոմպոզիտային բալոնների (գազաբալոնների) արտադրության առաջին հոսքագծի բացման արարողությանը: Ներկա էին նաև փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, այլ պաշտոնյաներ, հյուրեր:

Մարզի ղեկավարը ողջունեց տասը լավագույն մարզիկներին

Մարզի ղեկավարը ողջունեց տասը լավագույն մարզիկներին 24.12.2018

Դեկտեմբերի 21-ին Վանաձոր Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ Վանաձորի տասը լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, այլ պաշտոնյաներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ:

«Բարին արա» կամավորական ակցիան համախմբել էր 42 կառույցի` 23.438 մասնակիցներով

«Բարին արա» կամավորական ակցիան համախմբել էր 42 կառույցի` 23.438 մասնակիցներով 24.12.2018

Անցկացվեց «Խաչվող ուղիներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող «Բարին արա» ակցիայի 11-րդ հաշվետու միջոցառումը, որին ներկա էր նաև Լոռու փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը: Նա ողջունեց ակցիայի բոլոր մասնակիցներին և «Հայկական Կարիտաս»-ի «Փոքրիկ իշխան» կենտրոնին հանձնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհակալագիրը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-12 09:32:55