Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրի շրջանականերում Լոռու մարզում կիրականացվի ևս մեկ ծրագիր

19.11.2019

 Նոյեմբերի 18-ին անցկացվեց Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի նախագահն է մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը ներկայացրեց «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» կարգի պահանջներին համապատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ օրեր առաջ Լոռու մարզպետին ուղղված գրությունը, ըստ որի, ծրագրի շրջանակներում առաջարկվել է մինչև տարեվերջ իրականացնել լրացուցիչ ծրագրեր:
Ըստ Գայանե Մարկոսյանի ծրագրեր ունեցող մի շարք համայնքների ղեկավարների առաջարկվել է դրանք կրկին ներկայացնել, սակայն վերջիններս մտավախություն ունենալով, որ սահմանված ժամկետներում չեն կարող իրականացնել, հրաժարվել են: Հնարավոր է եղել առաջարկել ընդամենը երկու ծրագիր՝ Գեղասար և Սպիտակ համայնքներում: Հիշեցնենք, որ այս տարի ծրագրի շրջանակներում Լոռու մարզում փայլուն կերպով իրականացվել է 7 ծրագիր:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներին առաջարկվեց հաստատել առայժմ իրականացվելիք «Գեղասարի գերեզմանատան ցանկապատում և տարածքի բարեկարգում» ծրագիրը: Համայնքի ղեկավար Վարազդատ Գրիգորյանը վստահեցրեց, որ սեղմ ժամկետներում կկարողանան ծրագիրը կյանքի կոչել՝ անկախ եղանակային պայմաններից: Ծրագիրը հանձնաժողովի անդամների կողմից հաստատվեց միաձայն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59