Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամանորի նախաշեմին Լոռու մարզպետը հյուրընկալել է մարզի 24 խնամատար ընտանիքների 36 երեխաներին և նրանց ծնողներին

Ամանորի նախաշեմին Լոռու մարզպետը հյուրընկալել է մարզի 24 խնամատար ընտանիքների 36 երեխաներին և նրանց ծնողներին 03.01.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը դեկտեմբերի 30-ին հյուրընկալել է մարզի խնամատար ընտանիքներին և նրանց հոգեզավակներին, շնորհավորել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Միջոցառմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պատասխանատու պաշտոնյաները: Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը կարևորել է խնամատար ընտանիքների դերը դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կյանքում, շնորհակալություն հայտնել ծնողներին անձնվիրության համար:

Մարզի ղեկավարի շնորհավորանքին է արժանացել հունվարի 1-ին 100-ամյակը բոլորած Մարուս Սարգսյանը 03.01.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը առաջին աշխատանքային օրն այցելել են հունվարի 1-ին մեկ դարը բոլորած Մարուս Սարգսյանին, ջերմորեն շնորհավորել նրան մարզի ղեկավարի կողմից: Պաշտոնյաները տատիկին մաղթել են առողջություն, բարեկեցություն, դեռ երկար տարիներ զավակներով, թոռներով ու ծոռներով շրջապատված լինելու երջանկություն:

Անցկացվել է մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

Անցկացվել է մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 27.12.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ դեկտեմբերի 26-ին անցկացվել է Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ ՊՆ ՌՈ Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Վահան Անտոնյանը, ՀՀ ՊՆ ՀԶԿ Լոռու մարզի զինվորական կոմիսարի ՊԺԿ, փոխգնդապետ Սարգիս Վահրադյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Արմեն Հակոբյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ Մարինե Սարգսյանը:

Փամբակ, Տաշիր, Ձորագետ և Դեբեդ գետերի խնդրահարույց հատվածներում հուների մաքրման աշխատանքներ են տարվում

Փամբակ, Տաշիր, Ձորագետ և Դեբեդ գետերի խնդրահարույց հատվածներում հուների մաքրման աշխատանքներ են տարվում 24.12.2024

Դեկտեմբերի 23-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ անցկացվել է հեղեղումների հետևանքով առաջացած ռիսկերը նվազեցնելու և հետագա հեղեղումների վտանգը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառավարման նախարարության «Մելիորացիա» ՓԲԸ ոլորտային կազմակերպության գլխավոր տնօրեն Սասուն Միրոյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, Ալավերդի, Թումանյան և Փամբակ համայնքների ղեկավարները, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ։

Լոռու մարզպետը խորհրդակցություն է անցկացրել

Լոռու մարզպետը խորհրդակցություն է անցկացրել 24.12.2024

Դեկտեմբերի 23-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել է նախորդ խորհրդակցությունների ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները: Լոռու մարզպետն ընդգծել է տրված բոլոր հանձնարարականների պատշաճ և ժամանակին իրականացումը:

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները 24.12.2024

Դեկտեմբերի 24-ին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵ նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։ Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-16 09:19:13