Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Համապետական շաբաթօրյակը՝ հունիսի 8-ին 03.06.2019
Կազմակերպչական աշխատանքների քննարկման նպատակով մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Վերջիններս տեղեկատվություն ներկայացրեցին իրենց գործառույթների շրջանակներում իրականացվելիք աշխատանքների և տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ:
Հունիսի 8-ին համապետական շաբաթօրյակ 03.06.2019
Հունիսի 8-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին մաքրման աշխատանքներ կիրականացվեն Լոռու մարզի հետևյալ բնակավայրերում։ Տեղանքներին և բնակավայրերին կարող եք ծանոթանալ այս հղումով https://drive.google.com/open?id=1_mS2oxEUQO4NS0qzDvPRAOkEP7Mu6dmd&usp=sharing Շաբաթօրյակի կազմակերպման աշխատանքների համակարգող՝ մարզպետի տեղակալ Գայանե Վրեժի Մարկոսյան, հեռ. 077 296657

Մայիսի 29-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Մինչ խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, մարզպետը շնորհավորեց մարզպետի նորանշանակ տեղակալ Գայանե Մարկոսյանին՝ պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ: Գայանե Մարկոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մեծ վստահության համար և նշեց, որ կանի հնարավորինն իր վրա դրված պատասխանատվությունն արդարացնելու և պարտավորությունները պատվով իրականացնելու համար:

Համաձայն Լոռու մարզպետի համապատասխան որոշման և «ՀՀ Լոռու մարզի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2019թ. հիմնական միջոցառումների պլանի» Լոռու մարզպետարանի դահլիճում մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ղեկավարությամբ անցկացվեց շտաբային ուսումնավարժություն «Մեծավանի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով: Ուսումանվարժությանը մասնակցում էին Լոռու մարզի տարհանման հանձնաժողովի ներկայացուցիչները, մարզպետարանի պաշտոնյաներ, Լոռու մարզի արտակարգ իրավիճակների մշտական գործող հանձնաժողովի, մարզի փրկարարական վարչության, «Լոռու ջրանցք» ՋՕԸ, Տաշիր, Մեծավան համայնքների ղեկավարներ, Ձյունաշող, Սարատովկա, Միխայելովկա բնակավայրերի պատասխանատուներ, ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության 1-ին սահմանապահ ջոկատի ներկայացուցիչներ :
Հայտնի են Լոռու մարզի տարվա լավագույն տնօրենը, ուսուցիչն ու դաստիարակը 30.05.2019
Հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 05.12.2013թ. թիվ 1354-Ն հրամանով հաստատված >, > և > մրցույթների կարգերը ՀՀ Լոռու մարզպետարանում ամփոփվել են 2019թ. >, > և > մրցույթների մարզային փուլեըը, որոնց արդյունքում հաղթողներ են ճանաչվել.

Հայաստանի առաջին Հանրապետությանը և մայիսյան հերոսամարտերին նվիրված տոնակատարությունն այս տարի ևս Վանաձորում կազմակերպվել էր հանդիսավորությամբ: Վանաձորի Կոտրած եկեղեցու տարածքում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, Երկրապահ կամավորական միության ներկայացուցիչներ, հյուրեր: