Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ

14.10.2019

 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից մարզի հանրակրթական դպրոցներում աշխատած կենսաթոշակային տարիքի և վաստակած հանգստի մեկնող շուրջ 140 ուսուցիչներին՝ ի նշան հարգանքի ու երախտագիտության փոխանցվում են մարզպետի շնորհակալագրերը:

Հոկտեմբերի 11-ին Ստեփանավանի տարածաշրջանի 22 ուսուցիչներ հանդիսավոր պայմաններում ստացան շնորհակալագրերը, լսեցին բարեմաղթանքի ու երախտիքի ջերմ խոսքեր:
Ներկա էին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը և նույն վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, վարչության աշխատակիցներ:
Վարչության պետը վաստակաշատ մանկավարժներին փոխանցեց մարզի ղեկավարի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները, իր անունից շնորհակալություն հայտնեց նվիրյալ աշխատանքի և ջանասիրության համար՝ հույս հայտնելով, որ նրանց փոխարինող մասնագետները կպահպանեն ավագների ներդրած բարի ավանդույթներն ու որակյալ կրթության համար անհրաժեշտ բարձր մակարդակը:


← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36