Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՎԱՀԱԳՆԱՁՈՐԻ ՕՐԸ

14.10.2019

 Հոկտեմբերի 12-ին հանդիսավորությամբ նշվեց Վահագնաձորի օր ամենամյա տոնակատարությունը:
Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ԱԺ պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, հյուրեր:
2015 թվականին Արտուշ Փարեմուզյանի հովանավորությամբ համայնքում կառուցվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն էլ սկիզբ դրեց համայնքի օրը մեծ շուքով նշելու բարի ավանդույթի:
Արդեն չորրորդ անգամ Վահագնաձոր համայնքի օրը նշվում է տոնական միջոցառմամբ և, ի հիշատակ բարերարի տիկնոջ, հյուրերին մատուցվում է սուրբ մատաղ:
Ողջունելով վահագնաձորցիներին, Գայանե Մարկոսյանը շնորհավորեց տոնի կապակցությամբ, նրանց մաղթելով առողջություն, տոնական բարձր տրամադրություն և նվիրում՝ օրը տարեցտարի ավելի հանրայնացնելու և իրական տոնի վերածելու համար:
Նա իր երախտագիտությունը հայտնեց նաև բարերարին, ոմ ջանքերով համայնքում իրականացվում են տարբեր ծրագրեր, հույս հայտնեց, որ աշխարհագրական բարենպաստ դիրքում գտնվող համայնքը կօգտագործի իր ողջ ներուժն ու պետության գործուն աջակցությամբ կապահովի կայուն զարգացում:
Օրհնության խոսք ասաց նաև թեմակալ առաջնորդը, իսկ համայնքի ղեկավար Էդիկ Եղոյանը Պատվավոր վահագնաձորցու բարձր կոչում շնորհեց մի շարք վահագնաձորցիների:
Եղան նաև տոնական ելույթներ, որից հետո ներկաներին մատուցվեց սուրբ մատաղ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36