Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հուշագիր ստորագրվեց 28.06.2019
Հունիսի 28-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Նիստի նշանակալի իրադարձությունը Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի՝ ի դեմս մարզպետ, հանձնաժողովի նախագահ Անդրեյ Ղուկասյանի և «Արգինա» մշակութային, «Միջհամայն¬քային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ-ների կոնսորցիումի միջև հուշագրի կնքումն էր: Հուշագիրը ստորագրեցին Գայանե Մարկոսյանը և «Արգինա» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Բալայանը:

Հավանության է արժանացել ևս 4 ծրագիր 26.06.2019
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի ընթացիկ նիստին քննարկվել և հավանության է արժանացել մարզի համայնքների կողմից ներկայացված ևս 4 ծրագիր. 1. Վանաձորի Հայքի հրապարակի բարեկարգում և վերանորոգում. ծրագրային արժեք` 245,7 մլն դրամ, 2. Տաշիրի մի շարք փողոցների լուսավորության անցկացման աշխատանքներ.ծրագրային արժեք` 34,124 մլն դրամ, Թումանյան համայնքի մի շարք բնակավայրերի լուսավորության անցկացում. ծրագրային արժեք` 15,118 մլն դրամ, 4. Ախթալա խոշորացված համայնքի Ճոճկան բնակավայրի մշակույթի տան շենքի հիմնանորոգում. ծրագրային արժեք` 44,510 մլն դրամ: Հիշեցնենք, որ սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովին է ներկայացվել ընդհանուր թվով 54 ծրագիր, որոնիցի առայժմ հաստատվել են 38-ը: Հաստատված նախորդ ծրագրերին կարելի է ծանոթանալ այս հղումով. https://www.facebook.com/permalink.php?story_fbid=495113924593990&id=244085213030197 :

Մարզի բնությունն ինքնին անձեռակերտ հրաշալիք է: Այն դրախտավայրի վերածելու ցանկություն ու նպատակ, ի դեմս մարզի ղեկավարի, մարզային իշխանություններն ունեն, ուստի մնում է փոքր-ինչ ջանքեր գործադրել ու որ կարևոր է նաև՝ ներդումներ ներգրավել: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետևողական քայլերն այս ուղղությամբ շարունակվում են:

Լոռու մարզը կներկայացնի 134 մարզիկ 25.06.2019
7-րդ համահայկական խաղերին Լոռու մարզի պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ հերթական քննարկումն էր կազմակերպվել Լոռու մարզպետարանում: Մասնակցում էին մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ և մարզի Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքների ղեկավարներն ու ներկայացուցիչները:

ՀՀ զինված ուժերի տոնացույցում հունիսի 23-ը նշվում է որպես Թիկունքի օր 24.06.2019
Թիկունքային ծառայության կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ Վանաձորի Հայքի հրապարակում երրորդ բանակային կորպուսի թիկունքային ստորաբաժանումների մասնակցությամբ կազմակերպվել էր զինվորական պարագաների և զինատեսակների ցուցադրություն, որին ներկա էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը,Վանաձորի քաղաքապետ Մաիկոն Ասլանյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաներ Տոնի առթիվ թիկունքայիններին շնորհավորելով և թիկունքային ծառայության նշանակությունը զինված ուժերի մարտունակության ապահովման գործում էապես կարևորելով՝ մարզի ղեկավարն անձամբ շրջեց ներկայացվող բոլոր տաղավարներում և ծանոթացավ ինչպես բանակում տրվող սննդատեսակներին և զինվորական պարագաներին, այնպես էլ` ժամանակակից արտադրության մի շարք զինատեսակներին և դրանց մարտական նշանակությանը:
Հայտարարություն վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման մասին 21.06.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը (այսուհետ՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակ) հայտարարում է քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններն զբաղեցնելու համար վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման (այսուհետ՝ Թեստավորում) մասին: Թեստավորմանը մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Քաղաքացիական ծառայության գրասենյակ (ք. Երևան, Տերյան 89) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 1.դիմում(ձևը լրացվում է տեղում), 2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),