Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ԱՌԱՋԱՏԱՐ ՖԵՐՄԱ» և «ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՏ» ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

24.10.2019

 «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության և Ավստրիական Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 23-ին Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում անցկացվեց միաժամանակ մի քանի միջոցառում՝ հանդիսավորությամբ բացվեցին «Առաջատար ֆերման», «Անասնաբուժական կետը» և ներկայացվեց Լոռու մարզում ՌԶԳ ՀԿ կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի գործունեությունը:
Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Ներկա էին նաև Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Սթեֆանո Լազզարոտտոն, Ավստրիական Զարգացման Գործակալության հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նորա Ալանակյանը, Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զառա Ալլահվերդյանը, ներկայացուցիչներ ՀՀ Էկոնոմիկայի և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից, ՌԶԳ ՀԿ գործընկեր միջազգային և տեղական կազմակերպություններ, շահառուներ և համայնքների ներկայացուցիչներ:
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին՝ մասնավոր հատվածի զարգացման խթանման և հայ-վրացական տնտեսական հարաբերությունների ակտիվացման միջոցով:
Ծրագրի թիրախում են Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 88 գյուղական բնակավայրերի՝ անասնապահությամբ զբաղվող տնային տնտեսություններ, կաթի և մսի արժեշղթաների դերակատարներ և տեղական ինքնակառավարման մարմիններ: Լոռու մարզից ընտրված է 38 համայնք: Հաշվի են առնվել նրանց հեռավորությունը մարզկենտրոնից և համայնքներում առկա խնդիրները:
Ծրագրի նախաձեռնությունը ողջունեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Մարզի ղեկավարն ընդգծեց, որ լուրջ ուշադրություն է դարձվում անասնապահության զարգացման գործին: Մարզն ունի մեծ ներուժ և հարկավոր է նման ծրագրերի և տարբեր նախաձեռնությունների շնորհիվ բացահայտել ու լրիվությամբ կիրառելի դարձնել այդ ներուժը, որը եկամտաբեր բիզնես կդառնա տասնյակ գյուղատնտեսների համար: Նա վերահաստատեց իր պատրաստակամությունը աջակցելու անասնապահությամբ զբաղվել պատրաստվող բոլոր ֆերմերներին թե գործընթացն արագ կազմակերպելու և թե անխախտ ու վստահելի միջնորդ հանդիսանալու պետության և գործարարի միջև:
Ողջույնի խոսքեր հնչեցրեցին նաև Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Սթեֆանո Լազզարոտտոն և Ավստրիական Զարգացման Գործակալության հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նորա Ալանակյանը:
Ծրագրի արդյունքում նախատեսվում է՝
1.բարելավել անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար կաթի, մսի տեղական և արտահանման շուկաների հասանելիությունը,
2. անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար գյուղատնտեսական պարագաների և բիզնեսի զարգացման ծառայությունների հասանելիությունը,
3.ձևավորել տարածաշրջանային սերտ կապեր,
4.հզորացնել անասնապահությամբ զբաղվող ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների և գյուղատնտեսական արտադրողների կարողությունները:
Նախատեսվում է ունենալ՝
1. Ֆերմերների կողմից վաստակած զուտ եկամտի աճ՝ 15 տոկոսով, 2.կենդանիների մթերատվության աճ` 20 տոկոսով,
3.ստեղծել 100 նոր աշխատատեղ (որից 20 տոկոսը կանանց համար),
4.Հայաստանի և Վրաստանի միջև անասնապահական արտադրանքի առևտրաշրջանառության աճ,
5.բարելավել և ընդլայնել կաթի և մսի արժեշղթաներում ընդգրկված 15 ՓՄՁ-ների կաթի և մսի հավաքի, գնման, վերամշակման ենթակառուցվածքները,
6.կազմել և կյանքի կոչել կաթի և մսի արժեշղթաներում ընդգրկված 5 ՓՄՁ-ների արտահանման ռազմավարությունները,
7.հիմնել 10 «առաջատար» ֆերմաներ, որոնք համախմբման ծառայություն են մատուցում 40 բնակավայրերի,
8.հիմնել 40 անասնաբուժական կետ, որոնք սպասարկում են Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 88 գյուղական բնակավայրեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09