Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Ղուկասյան «Խոնարհվում եմ Ձեր առջև, Ձեր անգնահատելի վաստակի առջև, համբուրում եմ Ձեր ձեռքերը, սիրելի՛ ուսուցիչներ»

21.10.2019

 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից մարզի հանրակրթական դպրոցներում աշխատած կենսաթոշակային տարիքի և վաստակած հանգստի մեկնող շուրջ 140 ուսուցիչներին՝ ի նշան հարգանքի ու երախտագիտության փոխանցվում են մարզպետի շնորհակալագրերը:
Վանաձորի թվով 44 կենսաթոշակային տարիքի ուսուցիչներին նվիրված մեծարանքի միջոցառում էր կազմակերպվել Լոռու մարզային գրադարանում:
Նրանց իր երախտագիտությունը հայտնելու նպատակով մարզի ղեկավարն անձամբ էր եկել:
-Խոնարհվում եմ Ձեր առջև, Ձեր անգնահատելի վաստակի առջև, համբուրում եմ Ձեր ձեռքերը, սիրելի՛ ուսուցիչներ: Դուք մանկավարժների այն սերունդն եք, որն անցել է անմարդկային դժվարությունների միջով՝ կրթելով ու դաստիարակելով մեզ՝ երկրաշարժի, արցախյան պատերազմի ու հաջորդող հետագա ամենադժվարին տարիներին՝ հայրենիքին տալով հերոսներ, բժիշկներ, գիտանականներ, մանկավարժներ: Ու այդ ամենով հանդերձ մեկ պահ անգամ չեք տրտնջացել՝ Ձեր աշխատանքը կատարելով՝ որպես սրբազան պարտականություն,-ասաց մարզի ղեկավարը՝ վստահություն հայտնելով, որ նրանք իրնեց գիտելիքները կծառայեցնեն հասարակական ոլորտներում, կկրթեն ու կդաստիարակեն թոռնիկներին:
Մարզի ղեկավարը նրանց հանձնեց շնորհակալագրեր և ծաղկեփնջեր: Ուսուցիչներին նվիրված նաև գրական-երաժշտական գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59