Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երևանում փետրվարի 11-ին անցկացվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ․ ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ մարզպետներ, հինգ հարյուրից ավելի համայնքների ղեկավարներ, համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուներ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։
Ալավերդու պետական քոլեջում կայացած կառավարման խորհրդի նիստ 12.02.2019
Փետրվարի 11-ին Ալավերդու պետական քոլեջում անցկացվեց կառավարման խորհրդի նիստ, որին մասնակցում էր նաև մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը: Օրակարգի առաջին հարցը ներկայացնելով՝ քոլեջի տնօրեն Ռուդոլֆ Ստեփանյանը մասնավորապես նշեց, որ քոլեջում համակարգից-ժամակարգ տեղափոխման և կրթաթոշակ տրամադրելու մրցույթ անց է կացվել մինչև 2017թ. հունիսի 27-ին:
Հայտարարություն 12.02.2019
Հարգելի՛ քաղաքացիներ, «Հորիզոն-95» ՍՊԸ-ն տեղեկացնում է, որ Մ 6 միջպետական ճանապարհին կատարվելիք ժայռապայթեցման աշխատանքների կապակցությամբ Թումանյան քաղաքից մինչև Սանահին կայարան ընկած ճանապարհահատվածի փակումը տեղափոխվել է և կիրականացվի փետրվարի 13-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 19.00։
Ցանկացած դեպքի կապակցությամբ պետք է բացառվի սուբյեկտիվ մոտեցման գործոնը. Լոռու մարզպետ 12.02.2019
Փետրվարի 12-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Նախնական հավանության արժանացավ 7 ծրագիր 11.02.2019
Այսօր մարզպետարանի դահլիճում անցկացվեց Զբաղվածության աջակցության Լոռու մարզային հանձնաժողվի նիստը, որը վարում էր հանձնաժողվի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը: Նպատակը «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» 2019թ. ծրագրային առաջարկությունների ներկայացումն էր:
Հայտարարություն 08.02.2019
Հարգելի քաղաքացիներ, «Հորիզոն-95» ՍՊԸ-ն տեղեկացնում է, որ Մ6 միջպետական ճանապարհին կատարվելիք ժայռապայթեցման աշխատանքների կապակցությամբ Թումանյան քաղաքից մինչև Սանահին կայարան ընկած ճանապարհահատվածը փետրվարի 12-ին փակ է լինելու ժամը 14.00-ից մինչև ժամը 20.00: