Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեցին Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի ֆինանսական աջակցության գործիքակազմն ու ծրագրերը

15.11.2019

Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի ներկայացուցիչները Լոռու մարզպետարանում անցկացրին հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին մարզպետարանի պատասխանատուներ, մարզի արտադրություն ու արտահանում իրականացնող, գյուղատնտեսությամբ զբաղվող, ինչպես նաև տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներ։ Մինչ քննարկման մեկնարկը Կորպորացիայի ֆինանսավարկային վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի հետ՝ ներկայացնելով այցի նպատակը և կառույցի կողմից առաջարկվող պրոդուկտները: Գ. Մարկոսյանը, կարևորելով նման բովանդակությամբ հանդիպման կազմակերպումը, հայտնեց մարզի ղեկավարի և իր անվերապահ աջակցությունը Լոռու մարզի սոցիալ-տնտեսակական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացված քննարկման ընթացքում Հայկ Հովհաննիսյանը նախ համառոտ տեղեկատվություն ներկայացրեց կազմակերպության մասին՝ նշելով, որ Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան հիմնադրվել է 2009թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ, հանդիսանում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից լիցենզավորված զարգացման պետական ֆինանսական կառույց և ֆինանսավորում է ծրագրեր, որոնք ուղղված են ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերի և մարզերի համաչափ զարգացմանը, արտադրության և արտահանման ծավալների ընդլայնմանը, նոր կամ լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, առկա աշխատատեղերի պահպանմանը: Կորպորացիան առաջարկում է ֆինանսավորման տարբեր գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս տնտեսվարողներին հասանելի դարձնել մատչելի և արտոնյալ ֆինանսական ռեսուրսներ` այդ թվում պետության սուբսիդավորման արդյունքում, ինչպես նաև գյուղացիական տնտեսություններին և գյուղական համայնքներին ֆինանսական վարձակալությամբ(լիզինգ) գյուղատնտեսական, շինարարական տեխնիկաներ, կոմունալ մեքենաներ ու սարքավորումներ: Նա ներկայացրեց նաև Կորպորացիայի ֆինանսական աջակցության գործիքակազմը:
Ֆինանսավորմամբ հետաքրքրված անձանց հետ քննարկվեցին հնարավոր ֆինանսավորման տարբերակները:Կազմակերպության կողմից առաջարկվող պրոդուկտներին կարելի է ծանոթանալ, այստեղ՝ https://dica.am/:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 10:40:29