Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի մարտի 16-ի համապատասխան որոշմամբ ձևավորվել է ՀՀ Լոռու մարզային կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման և արձագանքման շտաբ։ Շտաբի աշխատանքները միտված են լինելու կորոնավիրուսի դեմ պայքարի մրջոցառումների համակարգմանն ու իրականացմանը։ Շտաբի կազմում են բոլոր պատասխանատու ստորաբաժանումները, կառույցները և կազմակերպությունները։ Այսօր տեղի է ունեցել շտաբի աշխատանքային առաջին նիստը, որի ժամանակ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգեիչ միջոցառումների իրականացման ընթացքին ու ձեռնարկվելիք քայլերին վերաբերող հարցեր։
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից մարզկենտրոն Վանաձորի զարգացմանն ուղղված հետևողական քայլերը շարունակվում են: Եվ այդ համատեքստում, ինչպես տեղեկացրել ենք, նախատեսվում է նոր շունչ հաղորդել Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգուն: Վերջինս կիրականացվի պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ: Այս նպատակով մարզի ղեկավարի առաջարկությամբ «Կանգուն» փորձագետների ակումբը նախնական ուսումնասիրություններ է իրականացրել զբոսայգում՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ՝ գնահատելով առկա իրավիճակը և կատարելով նախնական գծագրում: Իրականացված աշխատանքները մարզի ղեկավարին ներկայացրեցին կազմակերպության նախագահ Ալեքսանդր Գրիգորյանը և ներկայացուցիչ Տիգրան Չիչակյանը:

Բարձրացված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ 13.03.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեց ավելի քան մեկ տասնյակ քաղաքացի: Այս անգամ հարցերն առավել տարողունակ ու բազմաբովանդակ էին և առնչվում էին առավելապես համընհանուր խնդիրների: Մարզի ղեկավարին էին դիմել Վանաձորի մի խումբ բնակիչներ այն մտահոգությամբ, որ Վարդանանց 19 հասցեում գտնվող Շախմատի ակումբը, որը գործում է «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպությանը պատկանող տարածքում, փակման եզրին է, քանի որ նշյալ կազմակերպությունը տարածքն օտարելու մտադրություն ունի:

Փոխըմբռնման հուշագիր Լոռու մարզպետարանի և «Առողջ Հայաստան» սոցիալական զարգացման հիմնադրամի միջև 13.03.2020
Այսօր Լոռու մարզպետարանի՝ ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Առողջ Հայաստան» սոցիալական զարգացման հիմնադրամի միջև՝ ի դեմս հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մկրտիչ Կիրակոսյանի կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով համագործակցելու «ՀՀ քաղաքային և գյուղական համայնքներում առողջապահության զարգացում» նախաձեռնության շրջանակներում համայնքային կյանքի ակտիվացման նպատակով մշակված և ներդրված ծրագրերի տիրույթում:

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿԱՋԱԿՑԵՆ ՇԱՀԱՌՈՒ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ 12.03.2020
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզի Շիրակամուտ, Լեռնանցք, Արևաշող, Մեծ Պարնի, Ջրաշեն, Լեռնավան, Լեռնապատ, Ծաղկաբեր, Սարահարթ, Սարամեջ, Գեղասար, Գոգարան, Կաթնաջուր համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկմանը ներկա էր նաև Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու հանդիսացող ընտանիքների համար նշված բնակավայրերում պետական աջակցությամբ արդեն կառուցված 44 տների կադաստրային ձևակերպումներին առնչվող հարցեր:
Քիչ առաջ Լոռու մարզպետարանի դիմաց էին հավաքվել Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերի բնակիչները: Նրանց դժգոհության պատճառը ճանապարհի(հանրապետական նշանակության Հ-70/Մ6-Մարց-Աթան)՝ երթևեկության համար դժվարամատչելի լինելն էր: Բնակիչներին հանդիպեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նրանք նշեցին, որ հատկապես ձնհալից հետո ճանապարհն ընդհանրապես դժվարամատչելի է դարձել և լուրջ խնդիրներ կան հատկապես հիվանդների, գյուղմթերքի տեղափոխման դեպքում, երբ անհրաժեշտ վայր հասնելու համար հրատապության խնդիր է առաջանում:



