Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գեորգեն քաղաքում անցակցող հանդիսավոր տոնակատարությանը մարզպետարանի պաշտոնյաները հետևեցին տեսակապի միջոցող

14.09.2020

Ինչպես արդեն նշել ենք, այսօր Լոռու մարզի քույր մարզ հանդիսացող Հարգիտա նահանգում անց է կացվում Տրանսիլվանիայի հունգարահայերի միության կողմից կազմակերպված hայկական արվեստի փառատոնը, որն ավանդական բնույթ ունի և նշվում է արդեն 10֊րդ անգամ: Համավարակով պայմանավորված իրավիճակից ելնելով հայկական պատվիրակությունը չկարողացավ ներկա գտնվել այս միջոցառմանը և Հարգիտային Գեորգեն քաղաքում անցակցող հանդիսավոր տոնակատարությանը հետևեց տեսակապի միջոցող: Բարեկամ մարզի գործընկերներին Լոռու մարզպետարանից ողջույններ հղեցին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հերմինե Գասպարյանը:
Տոնակատարության առթիվ շնորհավորելով միջոցառման մասնակիցներին՝ Գայանե Մարկոսյանը մասնավորապես նշեց.
-Սիրելի ներկաներ, ազգակիցներ, մենք երախտապարտ ենք ձեզ այն բանի համար, որ Հայաստանից կիլոմետրեր հեռու էլ ձեր սիրտը չի դադարում բաբախել հայրենիքի սիրով: Մենք վստահ ենք, որ մեր երկու մարզերի փոխշահավետ համագործակցությունը շատ շուտով կտա իր պտուղները, իսկ համավարակի ավարտից հետո հնարավորություն կունենանք փոխադարձ այցեր և արդյունավետ ծրագրեր իրականացնել:
Փառատոնի ընթացքում հնչեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Հարգիտայի նահանգապետի շնորհավորական ուղերձները: Ցուցադրվեց մարզը ներկայացնող փոքրիկ տեսահոլովակ:
Ապա ներկայացվեցին հայկական պարերի և երգերի գեղեցիկ կատարումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:50:29