Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերապատրաստումներ`hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ/ 27.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ /15.11.2019թ. N1041-Ա/2/ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար: Դասընթացները կկազմակերպվեն՝ ք. Գյումրի, հասցեն՝ Պ. Սևակ 4, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան, 2-րդ հարկ, ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն, Բ2-12 սենյակ, հեռ.՝ 093171414: ք. Վանաձոր, թիվ 20 դպրոց, հասցե՝ Մյասնիկյան 7/Ա, հեռ.՝ 093852765, 093445990:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԷՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՋՈՆԱԹԱՆ ԼԱՔՈՏԸ. ՓՈԽՄԱՐԶՊԵՏ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԷՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՋՈՆԱԹԱՆ ԼԱՔՈՏԸ. ՓՈԽՄԱՐԶՊԵՏ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ 27.11.2019

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն պարոն Ջոնաթան Լաքոտը՝ դեսպանատան պատասխանատու աշխատողների ուղեկցությամբ նոյեմբերի 27-ին Լոռու մարզում էր: Դեսպանը նախ եղավ Սպիտակի թիվ 2 դպրոցում, որտեղ նրան դիմավորեցին Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, դպրոցի տնօրեն Լուսինե Մաթոսյանը, այլ պաշտոնյաներ: Դպրոցը 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո տասը տարի գործել է տնակային պայմաններում, իսկ 1999 թ. Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության միջոցներով կառուցվել է քարաշեն դպրոց: Այստեղ աշակերտները խորացված կերպով ուսումնասիրում են ֆրանսերեն լեզուն, գործում է ֆրանսերենի դասասենյակ, որտեղ լրացուցիչ պարապմունքների միջոցով երեխաներն ավելի են ամրապնդում գիտելիքները, մասնակցում տարաբնույթ միջոցառումների:

Կվերականգնվի Վերգինե և Բավական Ոսկանյանների նպաստառության իրավունքը

Կվերականգնվի Վերգինե և Բավական Ոսկանյանների նպաստառության իրավունքը 26.11.2019

Վանաձորցի Վերգինե և Բավական Ոսկանյաններ տարեց քույրերի սոցիալական նպաստի իրավունքից զրկված լինելու խնդիրը հանրային մեծ հնչեղություն ստացավ: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը, վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը և Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետի տեղակալ Սամվել Մկրտչյանը եղան քույրերի բնակարանում:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՎ ՊԱԿԱ ՌԵԳԻՈՆԻ ՄԻՋԵՎ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՎ ՊԱԿԱ ՌԵԳԻՈՆԻ ՄԻՋԵՎ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ 26.11.2019

Երկօրյա պաշտոնական այցով Ֆրանսիայի հանրապետության Պրովանս-Ալպեր Լազուրի Ափ (ՊԱԿԱ) ռեգիոնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Այցի առաջին օրը մարզի ղեկավարը հանդիպում է ունեցել Մարսելում ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանի հետ: Աշխատանքային ջերմ մթնոլորտում նրանք ՊԱԿԱ ռեգիոնի նախագահ, Ֆրանսիայի ռեգիոնների նախագահ Ռենո Մուզելիեի հետ քննարկել են քույր մարզերի միջև մինչ այժմ իրականացված ծրագրերն, ու որ ամենակարևորն է, այն ուղղությունները, որոնց շրջանակներում իրականացվող ծրագրերը կարող են մեծ նշանակություն ունենալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման վրա:Անդրեյ Ղուկասյանը Ռենո Մուզելիեին հրավիրել է պատասխան այցով լինելու Լոռիում: Վերջինս խոստացել է չուշացնել փոխադարձ այցը՝ նախնական պայմանավորվածություններն արդեն Լոռիում ամրագրելու ակնկալիքով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ 22-ՐԴ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ 22-ՐԴ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ 26.11.2019

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել է 2019թ. նոյեմբերի 28-ին անցկացնել ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանին, կենարար ջուր և արև համայնքներին» խորագրով: Այս տարվա Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն Արցախում, ինչպես նաև ՀՀ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը: Համահայկական դրամահավաքի մաս կազմող աշխատանքները ՀՀ Լոռու մարզում կանցկացվեն 2019թ. նոյեմբերի 28-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 19.00՝ Լոռու մարզային գրադարանում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՐԳԱՐԺԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐ 26.11.2019

Ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները)` որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով կարող են դիմել Վանաձոր՝ Հյուսիսային փ. 14, հեռախոս՝093-41-81-16: Բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով: Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն: Բոլոր այն դեպքերում, երբ մի տեղում կուտակված կլինի ոչ պակաս քան 12 ավտոմեքենայի կմախք, ընդունող կազմակերպության տեխնիկան կմոտենա տվյալ տարածքին և կիրականացնի ավտոմեքենաների կմախքների տեղափոխումը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-19 16:21:20