Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ 22.05.2020

Սիրելի շրջանավարտնե՛ր, Այս տարի Վերջին դասը, ձեզ հայտնի պատճառներով, մեր մարզում, երկրում, ինչպես նաև ողջ աշխարհում նշվում է անսովոր պայմաններում: Շա՜տ ափսոս, որ նախորդ տարիների նման, հնարավորություն չունենք այս գեղեցիկ և հիշարժան օրվա առթիվ այցելելու ուսումնական հաստատություններ ու հնչեցնելու մեր բարեմաղթանքները, դիտելու ձեր գեղեցիկ կատարումները և հուզմունքով համեմված հրաժեշտի խոսքերը: Այսուհանդերձ, մենք բոլորս լցված ենք լավատեսությամբ և վստահ ենք, որ դժվարությունները շատ շուտով անցյալում կմնան:

Ներքին զբոսաշրջության համար Լոռու մարզը պատրաստվում է լինել առաջատարի դիրքերում

Ներքին զբոսաշրջության համար Լոռու մարզը պատրաստվում է լինել առաջատարի դիրքերում 21.05.2020

Թեև համավարակի տարածման արդյունքում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում, ամենատուժած ոլորտներից է զբոսաշրջությունը, այնուամենայնիվ, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի համոզմամբ, միևնույն ժամանակ լավ հնարավորություն ներքին տուրիզմը զարգացնելու համար, և այս նպատակով Լոռու մարզը պատրաստվում է լինել առաջատարի դիրքերում: Դրա համար Լոռին ունի բոլոր հնարավորությունները՝ չքնաղ բնություն, հարուստ պատմամշակութային արժեքներ, հյուրընկալ բնակիչներ և որ ամենակարևորն է՝ մարզային իշխանությունների ու ՀՀ կառավարության կողմից խրախուսվում և աջակցություն է ցուցաբերվում նաև զբոսաշրջության ոլորտում արվող ներդրումներին:

Քննարկել են Թումանյանի տարածաշրջանին և մասնավորապես՝ Ալավերդի խոշորացված համայնքին առնչվող մի շարք հարցեր

Քննարկել են Թումանյանի տարածաշրջանին և մասնավորապես՝ Ալավերդի խոշորացված համայնքին առնչվող մի շարք հարցեր 21.05.2020

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր աշխատասենյակում հյուրընկալել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին: Մարզի ղեկավարը և ԱԺ պատգամավորը քննարկել են Թումանյանի տարածաշրջանին և մասնավորապես՝ Ալավերդի խոշորացված համայնքին առնչվող մի շարք խնդիրներ, օրախնդիր հարցեր: Առաջիկայում համատեղ շրջայց կազմակերպելու պայնավորվածություն է ձեռքբերվել:

Գայանե Մարկոսյանը շնորհավորել է Կերպարվեստի թանգարանի երկարամյա աշխատակցուհուն

Գայանե Մարկոսյանը շնորհավորել է Կերպարվեստի թանգարանի երկարամյա աշխատակցուհուն 19.05.2020

Թանգարանների միջազգային օրվա առթիվ փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը մարզպետարանի պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Վանաձորի կերպարվեստի թանգարանի երկարամյա աշխատակցուհի, նախկինում փոխտնօրենի պաշտոնն զբաղեցրած, իսկ այժմ վաստակած հանգստի անցած Շուշանիկ Սահակյանին: Նա իր և մարզի ղեկավարի անունից ջերմ բարեմաղթանքի խոսքեր է հղել տիկին Շուշանիկին, մաղթել առողջություն և երկար տարիների կյանք՝ հանձնելով նաև մարզպետի շնորհավորագիրը և դրամական պարգև: Տիկին Շուշանիկն իր շնորհակալությունն է հայտնել մարզի ղեկավարին, փոխմարզպետին գնահատանքի և ուշադրության համար:

Մարզի ղեկավարը բոլորին հրավիրեց համավարակի վտանգի հաղթահարումից հետո անպայման այցելել «Լոռի Փամբակի երկրագիտական թանգարան»

Մարզի ղեկավարը բոլորին հրավիրեց համավարակի վտանգի հաղթահարումից հետո անպայման այցելել «Լոռի Փամբակի երկրագիտական թանգարան» 19.05.2020

Թանգարանների միջազգային օրվա առթիվ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Լոռի Փամբակի երկրագիտական թանգարան՝ աշխատակիցներին անձամբ շնորհավորելու և թանգարանում տարվող աշխատանքներին, այստեղ տեղ գտած արժեքավոր նմուշներին տեղում ծանոթանալու նպատակով: Հիշեցնենք, որ մարզի ղեկավարը նաև շնորհավորական ուղերձ էր հղել թանգարանային գործի մասնագետներին ու թանգարանների աշխատակիցներին՝ մաղթելով, որ արվեստի այս օջախները այցելուների պակաս երբեք չունենան, համալրվեն ու հարստանան նոր արժեքներով, լինեն շրջապատված սիրով և հոգատարությամբ:

Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ «Կանաչ արահետ» ՀԿ-ն աջակցություն կտրամադրի մարզի 55 ընտանիքի

Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ «Կանաչ արահետ» ՀԿ-ն աջակցություն կտրամադրի մարզի 55 ընտանիքի 19.05.2020

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը հյուրընկալել էր «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ստելլա Սարուխանյանին: Լոռու մարզպետարանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու կազմակերպությանը մարզի թվով 55 ընտանիքի հատապտուղների տնկիների և սածիլների, սերմերի բաշխում իրականացնելու հարցում: Մարզի 12 բնակավայրերից ընտրվել են սոցիալապես անապահով այն ընտանիքները, որոնք պատրաստակամություն են հայտնել հետագայում՝ տրամադրված աջակցության շնորհիվ, ընդլայնելու ցանքատարածությունները, զբաղվելու մշակաբույսերի վաճառքով և շահույթ ստանալով՝ հոգալու առօրյա հոգսերը: Ելնելով համավարակի տարածման պատճառով ստեղծված իրավիճակից՝ այդ ընտանիքներին կտրամադրվեն նաև սննդի փաթեթներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-06 10:51:30