Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ասֆալտապատման աշխատանքներ՝ Գյուլագարակ խոշորացված համայնքի բնակավայրերում 29.07.2020
Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան, Վարդաբլուր, Գյուլագարակ, Գարգառ բնակավայրերում այս տարի սուբվենցիոն միջոցներով կիրականացվի համայնքային ճանապարհների ասֆալտապատում՝ ընդհանուր առմամբ շուրջ 1 կմ 120 մ հատվածում: Արդյունքում կբարեկարգվեն հիմնականում բնակավայրերի մանկապարտեզ, դպրոց, եկեղեցի, բուժհաստատություն տանող ճանապարհներն ու հարակից տարածքները:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 28.07.2020
ՀՀ պետական բյուջեից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Արևաշող համայնքը հայտարարել է գնանշման հարցում (ծածկագիր` ԼՄԱՀ-ԳՀԱՇՁԲ-20/02)` համայնքի թիվ 1 փողոցի 11-րդ նրբանցքի փողոցային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների ձեռքբերման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 3-ի ժամը 12:00 ներառյալ: Գնման ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://www.gnumner.am/hy/page/gnanshman_harcman_haytararutyun_ev_hraver
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 28.07.2020
ՀՀ պետական բյուջեից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքը հայտարարել է գնանշման հարցում (ծածկագիր` ԼՄԹՀ-ԳՀԱՇՁԲ-20/03)` համայնքի Աթան բնակավայրի ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքների ձեռքբերման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 3-ի ժամը 12:00 ներառյալ: Գնման ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=6360245

Կվերակառուցվի Լեռնավանի կենտրոնական ջրահեռացման համակարգը 28.07.2020
Լեռնավան համայնքում սուբվենցիոն միջոցներով կվերակառուցվի կենտրոնական ջրահեռացման համակարգը: Նախատեսվում է հենապատեր կառուցել համայնքի 13-րդ և 14-րդ փողոցներում, համապատասխանաբար` 150 և 100 գծմ երկարությամբ` իրականացնելով նաև տեղանքի ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագրի իրականացման արդյունքում մոտ 43 հա հողատարածք կպաշտպանվի հեղեղումից:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 28.07.2020
ՀՀ պետական բյուջեից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտ համայնքը հայտարարել է գնանշման հարցում (ծածկագիր` ԼՄՇՀ-ԳՀԱՇՁԲ-20/01)` Մ-7 մայրուղու Շիրակամուտ համայնքով անցնող հատվածի լուսավորության և 12 կվտ արևային ֆոտովոլտային կայանի տեղակայման աշխատանքների ձեռքբերման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 3-ի ժամը 12:00 ներառյալ: Գնման ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://www.gnumner.am/hy/page/gnanshman_harcman_haytararutyun_ev_hraver

Կփոխվի Լոռի Բերդ խոշորացված համայնքի Լեջան բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցը 28.07.2020
Նախատեսվում է ցանցի` մոտ 2500 մետր խողովակը փոխարինել նորով, բացի այդ՝ կամրացվի շուրջ 250 խորանարդ մետր ծավալով օրվա կարգավորիչ ջրամբարը Ծրագրի շահառու է բնակավայրի ողջ բնակչությունը՝ մինչև 850 մարդ: Ծրագիրն իրականացնելու համար ներդրվում է 20.770.000 դրամ, որից 13.500.000 դրամը՝ պետական բյուջեից:



