Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տնտեսվարողները տեղեկացվել են գյուղատնտեսության բնագավառում իրականացվող պետական օժանդակության ծրագրերին

06.04.2021

Անասնաբուժական ծառայությունների կողմից իրականացվող հակահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքն ուսումնասիրելու, անասնագլխաքանակի ընտրանքային հաշվառման, ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում իրականացվող պետական աջակցության ծրագրի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարզի ղեկավարի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները շարունակում են այցելել գյուղական համայնքներ:
Մարտի 26-ապրիլի 2-ը գյուղատնտեսության բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Գասպարյանը և մարզային անասնաբույժները ուսումնասիրություններ են իրականացրել մարզի Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջանների համայնքներում: Նշված տարածքներում գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների բռնկման դեպքեր չեն արձանագրվել: Անասնաբուժական ծառայությունների կողմից անասնահամաճարակային միջոցառումներ են իրականացվում սիբիրախտ, խշխշան պալար և բրուցելյոզ հիվանդությունների նկատմամբ՝ համաձայն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից կազմած գրաֆիկի:
Թվով 18 գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում իրականացվել է գյուղատնտեսական կենդանիների ընտրանքային հաշվառում:
Տնտեսվարողներին տեղեկացվել է գյուղատնտեսության բնագավառում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ: Ֆերմերների մի մասն արդեն իսկ օգտվում է ծրագրերի ընձեռած հնարավորություններից: Մի շարք տնտեսվարողներ էլ իրենց պատրաստակամությունն են հայտնել առավել մանրամասն ծանոթանալ ընթացակարգերին:
Ուսումնասիրություններ են իրականացվել նաև մարզում նոր հիմնված՝ Լոռի Բերդ համայնքի Բովաձոր վարչական տարածքում գործող գոմեշաբուծական և Ստեփանավան համայնքում գործող խոզաբուծական տնտեսություններում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23