Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

   Նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ

Նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ 04.08.2020

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց ՝ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ինչպես նաև անդրադարձան ընթացիկ աշխատանքների կազմակերպմանը: Փոխմարզպետը ներկայացրեց իր համակարգման ոլորտում գտնվող մի շարք ստորաբաժանումների աշխատանքները: Մասնավորապես՝ անդրադարձ եղավ մարզի համայնքների բյուջեների կատարողականին. հավաքագրման ցուցանիշը օգոստոսի 1-ի դրությամբ հատել է 60 %-ի սահմանը: Մարզպետի պահանջն է՝ հավաքագրման ցուցանիշների շարունակական ավելացման ուղղությամբ տարվող աշխատանքը կրկնապատկել՝ մինչև տարեվերջ այն 100%-ի հասցնելու համար: Լոռու մարզպետարան-հասարակական բարեգործական կազմակերպություններ համագործակցությունը շարունակվում է: Այդ համագործակցության շրջանակներում նախորդ շաբաթ «Աստղիկ» հիմնադրամի կողմից Տաշիրի տարածաշրջանի սոցիալապես անապահով թվով 103 բնակչի հատկացվել է 20.000 դրամ արժողությամբ կտրոններ՝ անհրաժեշտ գնում

Էներգախնայողության և էներգաարդյունավետության մոդելի ներդրում՝ Սպիտակի բազմաբնակարան շենքերում

Էներգախնայողության և էներգաարդյունավետության մոդելի ներդրում՝ Սպիտակի բազմաբնակարան շենքերում 04.08.2020

Նախատեսվում է համայնքի դեռևս 1990-ական թվականներին հիմնանորոգված Ավետիսյան 17, Ալեք Մանուկյան 14 և Թորոսյան 21 շենքերի արտաքին պատերի, նկուղների, տանիքների ջերմամեկուսացում, տանիքների և շքամուտքի պատուհանների փոխարինում: Շահառու է նշված շենքերի մոտ 320 բնակիչ: Ծրագրի իրականացման արդյունքում բազմաբնակարան շենքերում տարեկան կտրվածքով կապահովվի 50-60 % էներգախնայողություն` էապես կրճատելով բնակիչների կոմունալ վճարները: Ծրագրի շահառու է վերոնշյալ շենքերի մոտ 320 բնակիչ: Ծրագիրն իրականացնելու համար ներդրվում է շուրջ 115 մլն դրամ , որից պետական ներդրումը կազմում է 69 մլն:

Ջրահեռացման համակարգի վերակառուցում՝ Մեծավանում

Ջրահեռացման համակարգի վերակառուցում՝ Մեծավանում 03.08.2020

Մեծավան համայնքում սուբվենցիոն ծրագրով կվերակառուցվի ջրահեռացման համակարգը։ Կկառուցվի 100 մ երկարությամբ հեղեղատար և կբարեկարգվի մոտ 1320 մ երկարությամբ սելավատար: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 12 մլն դրամ, որից՝ 7 մլն դրամը կներդրվի պետբյուջեից, մնացածը համայնքային ներդրումն է: Շահառու է բնակավայրի ողջ բնակչությունը` մոտ 7000 մարդ:

Գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում՝ Լեռնանցքում

Գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում՝ Լեռնանցքում 03.08.2020

Լեռնանցք համայնքում այս տարի սուբվենիցոն միջոցներով կընդլայնվի գիշերային լուսավորության ցանցը: Նախատեսվում է համայնքի 1-ին փողոցից մինչև 10-րդ փողոցներ ընկած հատվածներում տեղադրել 109 լեդ լուսատու` հենասյուներով: Արդյունքում կլուսավորվեն դպրոցի և համայնքապետարանի շենքին հարակից, փոստի, մանկապարտեզի և մանկական խաղահրապարակի համար հատկացված տարածքները: Ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 17 մլն դրամ, որից՝ 11 մլն դրամը կներդրվի պետբյուջեից, մնացածը համայնքային ներդրումն է: Շահառու է շուրջ 1000 մարդ:

Ջրաշենի մանկապարտեզը կհամալրվի գույքով

Ջրաշենի մանկապարտեզը կհամալրվի գույքով 31.07.2020

Ջրաշեն համայնքը սուբվենցիոն միջոցներով այս տարի մանկապարտեզի համար գույք և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ ձեռք կբերի: Արդյունքում ի վերջո նորակառույց մանկապարտեզը կսկսի գործել համայնքում՝ ապահովելով 8 լրացուցիչ աշխատատեղ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 29.07.2020

ՀՀ պետական բյուջեից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքը հայտարարել է գնանշման հարցում (ծածկագիր` ԼՄԼՀ-ԳՀԱՇՁԲ-20/02)` գիշերային լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքների ձեռքբերման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 5-ի ժամը 12:00 ներառյալ: Գնման ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://www.gnumner.am/hy/page/gnanshman_harcman_haytararutyun_ev_hraver

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-14 11:09:37