Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«Ձեր կայանը». հանգստի նոր կետ՝ ճամփորդողների համար 14.08.2020
Սպիտակ_Վանաձոր ճանապարհին տեղակայված «Ձեր կայանը» ոչ միայն հանգստի լավագույն կետ է, այլ նաև նպաստավոր հարթակ՝ տեղական արտադրանքի առաջխաղացման և վաճառքի համար, բացի այդ նաև՝ կենտրոն, որն այցելուներին Լոռու զբոսաշրջության ու հետաքրքրող այլ ոլորտներին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրի, կառաջարկի կոնֆերանս դահլիճ, համեղ ու բարձրակարգ սնունդ... մի խոսքով՝ կայանում կանգառ կատարողները կայանի բազմազան սրահներում կկարողանան բավարարել իրենց հետաքրքրությունների շրջանակը:

Լոռու մարզպետն այցելեց Սպիտակի «Ագրոհոլդինգ» ՍՊԸ 14.08.2020
Սպիտակի տարածաշրջանում գտնվող «Ագրոհոլդինգն» զբաղվում է տոհմային անասնաբուծությամբ և կաթնամթերքի արտադրությամբ։ Ընկերությունը շուկայում է արդեն շուրջ 30 տարի, և տեսակով դեռևս միակը՝ Լոռու մարզում: Այսօր մարզի ղեկավարը շրջեց տնտեսության ողջ տարածքում, ծանոթացավ ընկերության գործունեությանն ու զրուցեց աշխատակիցների հետ. Հանդիպման ընթացքում պարզ դարձավ՝ մի շարք խնդիրներ կան, որոնց լուծման հարցում «Ագրոհոլդինգի» տնօրինությունը մարզի ղեկավարի աջակցությունն է ակնկալում: Ընկերության համահիմնադիր Արմեն Խեչոյանն ասում է՝ ոգևորիչ ու հուսադրող է այն հանգամանքը, որ մարզային իշխանությունը հետաքրքրվում է իրենց հոգսերով:

Աշխատանքային խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում 10.08.2020
Համայնքների բյուջեների կատարողական ցուցանիշները շարունակում են աճի տեմպը պահել. նախորդ շաբաթվա 60.4% կատարողականի դիմաց այս շաբաթ այն կազմել է 62.5%: Վեց համայնք հատել է կատարողականի 100 % -ի շեմը, հավաքագրման ցուցանիշները ցածր են հատկապես երեք՝ Սարչապետ, Վահագնի, Ձորագյուղ համայնքներում: Նախորդ շաբաթվա ընթացքում Լոռու մարզում հավաքագրվել է դեղորայք ՝ Լիբանան ուղարկելու համար: Հավաքագրման գործընթացին ակտիվորեն մասնակցել են մարզի առողջապահական կառույցները:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր Տաշիր և Մեծավան համայնքներում էր՝ 2020 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շինարարության ընթացքին հետևելու նպատակով: Արվեստի դպրոցի վերանորոգում, ջեռուցման համակարգի անցկացում, ներհամայնքային փողոցների նորոգում, համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի վերանորոգում և այլ ծրագրերը կյանքի են կոչվում պետություն-համայնք համատեղ ներդրմամբ, շինարարությունն էլ ակտիվ ընթացքի մեջ է:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 07.08.2020
Հարգելի՛ լոռեցի նկարիչներ և նկարչուհիներ, 2020թ. սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում «Քաղաքացու բյուջե» ծրագրի շրջանակներում կմեկնարկի «Պլեներ 2020» երիտասարդական փառատոնը: Մարզը ներկայացնելու են 18-30 տարեկան հինգ մասնակիցներ: Ցանկացողները կարող են մասնակցության հայտ ներկայացնել մինչև սույն թվականի օգոստոսի 17-ը ՀՀ Լոռու մարզպետարան, 3-րդ հարկ, 318 սենյակ: Հարցերի համար կարող եք զանգահարել 0322-2-35-68, 098-57-16-60 հեռախոսահամարներին: Մրցույթի մասնակցության հայտի ձևը ներկայացվում է:




